Վիլյամ Սարոյանի «Երեք խորհուրդ» հեքիաթը խորագրով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Գ» դասարանում
Դեկտեմբերի 9-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Գ» դասարանում կայացավ բաց դաս՝ «Մայրենի» առարկայից։ Դասի թեման «Վիլյամ Սարոյանի «Երեք խորհուրդ» հեքիաթն էր:
Ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց դասի նպատակը, այնուհետև աշակերտները ներկայացրին հեքիաթը՝ որպես ժողովրդական բանահյուսության տեսակ, հեքիաթների տեսակները, վերարտադրեցին «Երեք խորհուրդ» հեքիաթը՝ վերլուծելով պանդուխտի և իմաստունի կերպարները, կատարեցին բառային և տեքստային աշխատանք։ Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արմիդա Գևորգյանը, ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ:
| |
| |
Դիտումներ: 855 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |