| 
 Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» և «Բ» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի և 9-րդ «Ա» դասարանի դասղեկ Արփինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում եռօրյա այցով «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ում էին, որտեղ ծանոթացան կազմակերպության իրականացրած աշխատանքներին։ 
 Եռօրյա այցի ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Դանիելյանը, կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանը, գրասենյակի ղեկավար Սրբուհի Օգանջանյանն աշակերտներին ներկայացրին ԳՈՒՄ ՀԿ-ի իրականացրած աշխատանքները, Գորիսի աշխատանքային շուկան, Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն ու մասնագիտացումները, պատասխանեցին աշակերտների հետաքրքրող հարցերին։ ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցները ողջունեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Մասնագիտական կողմնորոշման ակումբի պատշաճ իրականացումը, նշեցին, որ կարևոր է աշակերտների մասնագիտական կողմնորոշումն ու դրա շրջանակում իրականացվող աշխատանքները։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ին՝ համագործակցության համար: 
 
 
 
 
 
 
  | |
| 
 | |
| Դիտումներ: 477 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  