Դեկտեմբերի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ», 3-րդ «Գ», 8-րդ «Ա» և 9-րդ «Ա» դասարաններում «Ֆրանսերեն» առարկայի դասերն անցկացրեց Սևրի միջազգային դպրոցի ուսուցչուհի, ֆրանսահայ, գորիսեցի Շահանե Ավետյանը։
Դասերին մասնակցեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանն ու Անի Հայրապետյանը, դասվարներ Անահիտ Աղաբեկյանը, Արմինե Հարությունյանն ու Կարինե Պողոսյանը։ Դասերն անցկացվեցին ժամանակակից մեթոդներով, կիրառվեցին դիդակտիկ նյութեր, ինչպես նաև հագեցած էին գործնական աշխատանքներով։ Շահանե Ավետյանը դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցիչների հետ քննարկեց դպրոցում առարկայի դրվածքը, խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է աշակերտների համար առարկայի ուսուցումն ավելի հետաքրքիր, դյուրին դարձնել։
| |
| |
Դիտումներ: 527 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |