Դեկտեմբերի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի կողմից կազմակերպվել էր «Սասնա ծռեր» թեմայով ամփոփիչ բաց դաս։ Աշակերտները տեսասահիկի միջոցով ներկայացրին էպոսի հերոսներին, էպոսից հատվածներ արտասանեցին։
Դասի նպատակն էր ներկայացնել դյուցազնավեպի կառուցվածքը, բովանդակությունը, վերլուծել դյուցազնավեպում հայ կնոջ կերպարը։ Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով: Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, ուսուցիչներ, ծնողներ։
| |
| |
Դիտումներ: 542 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |