Հունվարի 24-ին և 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» և «Բ» դասարանների տղաները, «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակում, ուսուցչուհի, տեխնոլոգիայի (տղաների) կաբինետի վարիչ Մարետա Հարությունյանի և 7-րդ «Ա» դասարանի դասղեկ Աննա Աբգարյանի ուղեկցությամբ, այցելեցին Գորիսում գործող «Սիփան» կահույքի արտադրամաս, որտեղ ծանոթացան արտադրամասի պայմաններին ու աշխատանքներին:
«Սիփան» կահույքի արտադրամասի տնօրեն Վարդան Ստեփանյանն աշակերտներին ծանոթացրեց հյուսն-ատաղձագործի աշխատանքային պարտականությունների, արտադրամասի հաստոցների, դրանց աշխատանքի սկզբունքի, պատրաստի աշխատանքների հետ, ներկայացրեց աշխատավայրում, աշխատատեղում և աշխատանքներ իրականացնելու ժամանակ անվտանգության և հակահրդեհային կանոնները: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Սիփան» կահույքի արտադրամասի տնօրինությանը՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 504 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |