«Русские народные сказки. «Репка»» թեմայով դաս-բեմականացում՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում

Փետրվարի 23-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Արփինե Օհանջանյանը 3-րդ «Բ» դասարանում կազմակերպել էր դաս-բեմականացում՝ «Русские народные сказки. «Репка»» թեմայով:

Դասաժամի սկզբում աշակերտները բաժանվեցին խմբերի, դիտեցին «Репка» մուլտֆիլմը, լրացրին ուսուցչուհու կողմից կազմված հականիշների հարցաթերթիկը։

    

Խմբերն առանձին-առանձին բեմականացրին «Репка» հեքիաթը, իսկ խմբերի անդամ հեղինակները ներկայացրին հեքիաթը։ Աշակերտները նաև ներկայացրին իրենց կողմից նախապես մշակված «Репка» հեքիաթի հերոսների գունազարդ նկարները։

Դասի հաջորդ հատվածն անցկացվեց մրցույթի տեսքով, որի ընթացքում ուսուցչուհու կողմից կազմված հետաքրքիր հարցաթերթիկներով իրականացվեց անցածի կրկնություն և ամրապնդում։ Այն ավարտելուց հետո աշակերտները կատարեցին վերջին կարևոր և ամփոփիչ առաջադրանքները, իսկ Արփինե Օհանջանյանը «Գիտելիքների ստուգման անիվ» մեթոդի կիրառմամբ իրականացրեց կարծիքների փոխանակում և վերջնարդյունքների ամրապնդում։

Ուսուցչուհու կողմից աշակերտների խմբային աշխատանքները ստուգելուց հետո պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել 1-ին խումբը, որի ավագն էր Մարիամ Ալավերդյանը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.02.2023)
Դիտումներ: 546 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar