Մարտի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի աջակցությամբ դասը վարեց Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նանե Ալավերդյանը: Դասի թեման էր՝ «Do you know the seasons»: Նանե Ալավերդյանը ստուգեց աշակերտների տնային աշխատանքները, կատարեց հարցում, խմբային աշխատանքով ամփոփեց դասը, որից հետո ներկայացրեց նոր դասը:
Դասը հագեցած էր մեթոդներով, դիդակտիկ նյութերով: Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները վեցշաբաթյա պրակտիկան անց են կացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Նախնական շրջանում ուսանողները ծանոթացել են ուսուցման պրոցեսին, դասարաններին, դասացուցակին, իսկ այժմ՝ ինքնուրույն դասեր են վարում: Դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նազելի Հախվերդյանը, ինչպես նաև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
| |
| |
Դիտումներ: 579 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |