Մարտի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» և 6-րդ «Գ» դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի աջակցությամբ դասը վարեց Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Դաջունցը, Սոնա Առուստամյանը, Նանե Ալավերդյանն ու Հասմիկ Զադայանը:
Երկու դասարաններում դասի թեման էր «Տարվա եղանակները», որի ընթացքում ուսանողուհիները փորձեցին աշակերտների մոտ զարգացնել գրավոր և բանավոր գիտելիքները, կիրառել խոսակցական հմտություններ: 6-րդ «Ա» դասարանում դասը վարեցին Գոհար Դաջունցն ու Սոնա Առուստամյանը, իսկ 6-րդ «Գ» դասարանում՝ Նանե Ալավերդյանն ու Հասմիկ Զադայանը: Դասերը հագեցած էին մեթոդներով, դիդակտիկ նյութերով, կիրառվեց նաև ինտերակտիվ գրատախտակը: Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները վեցշաբաթյա պրակտիկան անց են կացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Նախնական շրջանում ուսանողները ծանոթացել են ուսուցման պրոցեսին, դասարաններին, դասացուցակին, որից հետո ինքնուրույն դասեր են վարում: Այս բաց դասերով ամփոփվեց ուսանողների վեցշաբաթյա պրակտիկան: Դասերին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Գորիսի պետական համալսարանի Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը, Ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Նազելի Հախվերդյանը, դպրոցի «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը, ինչպես նաև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
| |
| |
Դիտումներ: 450 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |