Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի աշակերտներն «Ինֆորմատիկա» առարկայի դասն անցկացրին դպրոցի բակում

Ապրիլի 05-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» դասարանի աշակերտներն «Ինֆորմատիկա» առարկայի դասն անցկացրին դպրոցի բակում։

Ըստ «Ինֆորմատիկա» առարկայի թեմատիկ պլանի հաջորդականության, 6-րդ «Գ» դասարանում աշակերտներն ուսումնասիրում են «Paint» գրաֆիկական խմբագրիչը, և լաբորատոր աշխատանքները նկարների նշված կտորների հետ:

    

Ուսուցչուհի Օլյա Ղուլյանն աշակերտներին հանձնարարել էր հատուկ կտավների վրա կավիճով նկարել բնության պատկերներ, որն այնուհետև աշակերտները պետք է փոխանցեն «Paint» ծրագրի մեջ՝ ապահովելով նկարների փիքսելայնությունը, ինչպես նաև զարգացնելով հմտությունները նկարների տարբեր կտորները տեղաշարժելու և ցանկացած այլ մասում տեղադրելու աշխատանքներում:

    

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.04.2023)
Դիտումներ: 409 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar