Մայիսի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Դ» դասարանում «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Արփինե Օհանջանյանի կողմից կազմակերպվել էր ««Կարմիր գլխարկը» հեքիաթը» թեմայով բաց դաս: Դասի սկզբին ցուցադրվեց աշակերտների մասնակցությամբ դպրոցի բակում նկարահանված «Կարմիր գլխարկը» հեքիաթը, որից հետո աշակերտներն անդրադարձան հեքիաթին. արտասանեցին, երգեցին:
Ուսուցչուհու կողմից պատրաստվել էին դիդակտիկ նյութեր, որոնց միջոցով աշակերտները պետք է վերականգնեին հեքիաթի ամբողջ սյուժեն, նաև ընթացքում լրացրին հեքիաթի մասինպատմող խաչբառ: Բաժանվելով խմբերի աշակերտները հավելյալ ներկայացված գրականությունից դուրսգրեցին ասացվածքներ, խոսույթներ, թևավոր խոսքեր և ներկայացրին ներկաներին: Բաց դասի ընթացքում տեղի ունեցավ նաև գլխարկների ցուցադրություն: Դասի ավարտին Արփինե Օհանջանյանն աշակերտներին բաժանեց հարցաթերթրիկներ, որոնց միջոցով պատկերացում կազմեց թեմայի շրջանակում նրանց գիտելիքների մասին: Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը, ուսուցչի օգնական Հասմիկ Օհանյանը:
| |
| |
Դիտումներ: 381 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |