Հոկտեմբերի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում «Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը» թեմայով բաց դաս էր։ Սովորողները պատրաստել էին հաղորդում՝ «Խորան մեծաց» խորագրով։ Մաշտոցի կյանքն ու գործը վեր հանվեց հաղորդման հյուրերի՝ Կորյունի, Խորենացու, Մանուկ Աբեղյանի հետ հարցազրույցի միջոցով։ Գրաբարով Հնչեցին Մաշտոցի շարականներից, լուսաբանվեցին այբուբենի առեղծվածները՝ Սուրբ երրորդության, առանձին տառերի դասավորության տեղի ու տառերի ձևի մեջ հավերժության նշանի խորհրդի բացահայտմամբ։ Ներկայացվեցին Մաշտոց անվան ստուգաբանության վարկածները՝ սուրբ, մարդկանց մեջ գերագույնը, ամենաերևելին և այլն:
Դասն ուսուցողական-ճանաչողական էր։ Ունկնդիրները հեռացան մեծ տպավորություններով՝ համոզված, որ եթե այսօր՝ հայերեն գրելիս, գրիչն ակնածանքով ենք հպում թղթին, ուրեմն քայլում ենք սուրբ Մեսրոպ վարդապետի և նրա աշակերտների ոտնահետքերով։ Ուսուցչուհի Սոնա Հարությունյանն իր խոսքով հավատացրեց, որ հայոց տառերը, հավերժության խորհուրդը պարփակելով տաճարների պատերին, կամ էլ զարմանալի քարակոթողի վերածված, շարունակելու են ապրել Աստծո սրտում՝ հավաստելով Բայրոնի՝ ի լուր աշխարհի հայտարարած ճշմարտությունը՝ «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»…
| |
| |
Դիտումներ: 371 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |