Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներն այցելել են «Zealous» ընկերության և «Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության մասն

Նոյեմբերի 8-ից 16-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի «Ինստիգեյթ» խմբի ընկերությունից «Zealous» ընկերության և «Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության մասնաճյուղ` տեղում ծանոթանալու ընկերության գործունեությանը:

    

«Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության գրասենյակի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, «Zealous» ընկերության աշխատակիցներն աշակերտներին ներկայացրին ընկերությունների գործունեությունը, ցույց տվեցին այդ պահին իրականացվող աշխատանքները: Աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց նաև թեստավորել այդ պահին փորձարկվող ծրագրերը, սարքավորումները:

Գորիսի «Ինստիգեյթ» խմբի ընկերության ներկայացուցիչները ողջունեցին նախաձեռնությունը, նշելով որ նման այցերը կարևոր են աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու, ուղղորդելու հարցում:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի «Ինստիգեյթ» խմբի ընկերությանը՝ համագործակցության համար:

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.11.2023)
Դիտումներ: 239 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar