Նոյեմբերի 1-ից 15-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի մամուլի ակումբ՝ տեղում ծանոթանալու կամզակերպության աշխատանքներին:
Մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը, հանրային կապերի մասնագետ և գրասենյակի ղեկավար Հեղինե Մինասյանն ու ծրագրերի համակարգող և գնումների մասնագետ Աննա Սահակյանն աշակերտների հետ խոսեցին կազմակերպության հիմնադրման, գործունեության մասին, նշեցին, որ հաճախ են զբաղվում երիտասարդների կարողությունների զարգացմամբ, անդրադարձան կազմակերպության հեռանկարներին: Գորիսի մամուլի ակումբի աշխատակիցները ներկայացրին իրենց հաջողության պատմությունները, կիսվեցին իրենց օրինակներով, շեշտեցին, որ մամուլի ակումբի հետ ծանոթացել են որպես կամավորներ՝ շեշտելով կամավորության կարևորությունը: Աշակերտները ներկայացրին իրենց նախընտրելի մասնագիտությունները, խոսեցին նախասիրությունների մասին: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի մամուլի ակումբին՝ համագործակցության և ջերմ ընդունելության համար:
| |
| |
Դիտումներ: 28 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |