«1877-1878թթ. ռուս- թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեմայով տեղեկատվական դաս՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում

Նոյեմբերի 29-ին, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանի աշակերտների և «Պատմություն» առարկայի ուսուցչուհի՝ Ռուզաննա Խաչատրյանի կողմից իրականացվեց տեղեկատվական-դաս։ Դասի թեման էր «1877-1878թթ. ռուս- թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը»: 

Դասի ընթացքում սովորողները անդրադարձան պատերազմի ընթացքին, պատերազմում հայ գեներալների ունեցած մասնակցությանն ու Հայկական հարցի միջազգայնացմանը, Մկրտիչ Խրիմյանի գործունեությանը: Շեշտադրում կատարվեց Հայկական հարցի միջազգայնացմանն ու արևմտահայերի կյանքում դրա թողած ծանր հետևանքներին։ 

  

Տեղեկատվական դասի ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր, սահիկաշար, կիրառվեցին տարբեր մեթոդներ և հնարներ, ներկայացվեցին սովորողների կողմից պատրաստված պաստառները։ 

Վերջում ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Խրիմյան Հայրիկին: 

Ապահովվեց միջառարկայական կապ։ Դասը ուներ հայրենասիրական դաստիարակության մեծ նշանակություն։

Տեղեկատվական դասին ներկա էր ուսումնական գծով փոխտնօրեն՝ Սերգեյ Ավանեսյանը։

  

    

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2023)
Դիտումներ: 306 | Վարկանիշ: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar