«Սննդի պատրաստման տեխնոլոգիա: Սննդի և սնվելու նշանակությունը: Աղցաններ» թեմայով բաց դաս՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում

Դեկտեմբերի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում «Տեխնոլոգիա» առարկայից կազմակերպվել էր բաց դաս, որի ընթացքում աշակերտները, ուսուցչուհի Կարինե Արզումանյանի աջակցությամբ պատրաստեցին աղցաններ:

«Սննդի պատրաստման տեխնոլոգիա: Սննդի և սնվելու նշանակությունը: Աղցաններ» թեմայի շրջանակում աշակերտները ներկայացրին օրգանիզմը առողջ սննդով ապահովելու և առողջությունը պահպանելու համար մարդու սննդակարգը, ուտեստներ պատրաստելու ժամանակ սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները, որից հետո աշակերտները բաժանվեցին երկու խմբի, ներկայացրին իրենց աղցանների բաղադրատոմսերը և սկսեցին պատրաստման աշխատանքը:

Դասի նպատակն էր ընդլայնել ուսումնական գործընթացում սովորողների պատկերացումները առողջ սննդի վերաբերյալ, տալ պարզ կերակտարեսակներ պատրաստելու նախնական գիտելիքներ, բացատրել աղցանների կարևորությունը մարդու սննդակարգում, ինչպես նաև սովորեցնել բանջարեղենային աղցանների պատրաստման տեխնոլոգիան՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները:

    

    

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.12.2023)
Դիտումներ: 82 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar