«Բարի սիրտ» հիմնադրամը «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ կարևորելով առողջ ապրելակերպի մասսայականացման և վատ, անառողջ սովորություններից զերծ մնալու քարոզման նպատակը՝ հունվարի 17-ին հերթական տեղեկատվական հանդիպումն է իրականացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, որին մասնակցել են «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, ինչպես նաև 7-րդ «Գ» և 8-րդ «Բ» դասարանների աշակերտները: Տեղեկատվական սեմինարների ընթացքում աշակերտները ծանոթացել են առողջ ապրելակերպի կարևորությանը, դրա պահպանման կանոններին, վատ սովորությունների վտանգավորության և դրանցից զերծ մնալու նշանակությանը։ Վերջում երեխաները մասնակցել են ամփոփիչ խաղին՝ ի մի բերելով սովորածը։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Բարի սիրտ» հիմնադրամին՝ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 376 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |