«Бессоюзные сложные предложения» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում

Հունվարի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանի նախաձեռնությամբ 9-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Бессоюзные сложные предложения» թեմայով:

Դասի սկզբում ուսուցչուհին կիրառեց «Համաձայն եմ-համաձայն չեմ» մեթոդը, որի ժամանակ աշակերտները պետք է պատասխանեին «Բարդ ստորադասական և բարդ համադասական» թեմային վերաբերող հարցերին։ Աշակերտները կա՛մ համաձայն էին պնդումների հետ, կա՛մ՝ ոչ: Երկու դեպքում էլ նրանք պետք է հիմնավորեին իրենց պատասխանները:

  

Դասի հաջորդ փուլի ընթացքում ուսուցչուհին հանդես եկավ դասի թեմայի և նպատակների վերաբերյալ հայտարարությամբ.
1. Պետք է պարզել...
2. Մենք ուզում ենք սովորել...

Դասի երրորդ փուլը տեսասահիկում ներկայացված տեսական նյութի հետ աշխատանքն էր, որը պատրաստել էր աշակերտուհի Աննա Սարգսյանը։ Տեսասահիկի ցուցադրության և դրա հիման վրա իրականացված քննարկման ավարտին Աննա Սարգսյանն աշակերտներին հարցեր ուղղեց:

Ավարտին Մարգարիտա Պետրոսյանն ամփոփիչ հարցեր ուղղեց աշակերտներին, և վերջում շնորհակալություն հայտնեց Աննա Սարգսյանին՝ տեսասահիկը պատրաստելու և ներկայացնելու համար։

  

    

 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.01.2024)
Դիտումներ: 391 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar