Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Գ» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելեցին Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հունվարի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի նախաձեռնությամբ դպրոցի 6-րդ «Գ» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելեցին Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ տեղում ծանոթանալու գործունեությանը:

Լաբորատորիայի խմբավար Աստղիկ Գաբրիելյանն ու խմբակի երեխաներն աշակերտներին ներկայացրին իրենց աշխատանքները, եռաչափ տպիչով, փայտի վրա փորագրման փոքր հաստոցով աշխատելու սկզբունքները, հնարավորությունները, ցուցադրեցին իրենց կողմից պատրաստված, ծրագրավորված ռոբոտները:

  

Օլյա Ղուլյանը խոսեց «Արմաթ» լաբորատորիաների կարևորության մասին, ընդգծելով՝ բնագիտական, ճարտարագիտական առարկաների ուսուցման զարգացումն ու կատարելագործումը: Օլյա Ղուլյանի համոզմամբ՝ արտադպրոցական կամ արտադասարանական կրթության շրջանակներում ստացված նշված բնագավառների գիտելիքները միանշանակ նպաստելու են ֆորմալ կրթության մեջ փոփոխություններին, մասնավորապես, «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցման որակի փոփոխությանը:

Աստղիկ Գաբրիելյանը ներկայացրեց «Արմաթ»-ում ընդգրկվելու համար անհրաժեշտ նախապայմանները, կարգը, շեշտելով, որ առաջնայինը ցանկությունն է:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Աստղիկ Գաբրիելյանին՝ համագործակցության համար:

    

    

    

    

    

        

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.01.2024)
Դիտումներ: 377 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar