Հունվարի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում «Ռուսաց լեզու» առարկայից տեղի ունեցավ բաց դաս՝ ««Мцы́ри» պոեմի մասին» թեմայով: Աշակերտներն արդեն իսկ ծանոթ էին ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններին: Նրանք խոսեցին Լերմոնտովի մասին, թվարկեցին ստեղծագործությունները:
Ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը պատմեց, որ Լերմոնտովը 19-րդ դարի ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, որն իր ստեղծագործությունների մեջ խորհում է ժամանակակիցների ճակատագրի, հուսահատության, կյանքի աննպատակ լինելու մասին, և այստեղից էլ ի հայտ է եկել նրա ուժեղ, վեհ, առնական մարդկանց պատկերումը, որոնցից մեկն էլ «Мцы́ри» պոեմի գլխավոր հերոսն է: Աշակերտներին հանձնարարվել էր պատրաստել համառոտ հաղորդում Լերմոնտովի կյանքի և ստեղծագործությունների մասին: Աշակերտները ներկայացրին, որ «Мцы́ри» բառը վրացերենից թարգմանաբար նշանակում է վանական, որից հետո համառոտ՝ տեսասահիկի օգնությամբ ներկայացրին ստեղծագործությունը: Դասի նպատակն էր՝ տեսական գիտելիքներ փոխանցել գեղարվեստական ստեղծագործության մասին, աշակերտներին փոխանցել սեր դեպի հայրենիքը:
| |
| |
Դիտումներ: 383 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |