Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում են առողջ ապրելակերպին նվիրված տեղեկատվական հանդիպումները

«Բարի սիրտ» հիմնադրամը «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ կարևորելով առողջ ապրելակերպի մասսայականացման և վատ, անառողջ սովորություններից զերծ մնալու քարոզման նպատակը՝ փետրվարի 21-ին հերթական տեղեկատվական հանդիպումն է իրականացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, որին մասնակցել են ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը, ինչպես նաև 5-րդ «Ա», 5-րդ «Բ» և 7-րդ «Բ» դասարանների աշակերտները:

    

Տեղեկատվական հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացել են առողջ ապրելակերպի կարևորությանը, դրա պահպանման կանոններին, վատ սովորությունների վտանգավորության և դրանցից զերծ մնալու նշանակությանը, առողջ սննդին, առողջ քնին։

Վերջում երեխաները մասնակցել են ամփոփիչ խաղին՝ ի մի բերելով սովորածը։

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Բարի սիրտ» հիմնադրամին՝ համագործակցության համար:

    

    

    

    

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.02.2024)
Դիտումներ: 355 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar