Անցնող շաբաթը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա», 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարաններում հագեցած էր լաբորատոր փորձերով

Անցնող շաբաթը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա», 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարաններում հագեցած էր լաբորատոր փորձերով:

«Քիմիա» առարկայի ուսուցչուհիներ Անուշ Դաջունցն ու Մերի Մկրտչյանը 7-րդ դասարաններում իրականացրին նոր կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան լաբորատոր աշխատանքներ, որոնց ընթացքում աշակերտները ներկայացրին խառնուրդների բաժանման եղանակները, իրականացրին.

  • կավճի և կերակրի աղի խառնուրդի բաժանում ֆիլտրման և գոլորշիացման (շոգիացման) մեթոդի օգնությամբ,
  • ավազի և երկաթի խարտուքի բաժանում մագնիսի միջոցով,
  • թղթային քրոմատագրություն (գունագրություն),
  • ինչպես նաև մոլեկուների` ածխաթթու գազի, շմոլ գազի, ջրի, մեթանի, ամոնիակի  (CO2, CO, H2O, CH4, NH3) կառուցում գնդաձողային մոդելների միջոցով:

Փորձերին ներկա էր նաև «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը:

Հավելենք, որ լաբորատոր փորձերն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին տրամադրված քիմիայի փոքրիկ լաբորատորիաներով, որոնց շնորհիվ «Քիմիա» առարկայի դասերն այսուհետ առավել գրավիչ են:

    

    

    

    

   

    

    

    

    

    

    

    

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.02.2024)
Դիտումներ: 383 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar