Փետրվարի 29-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա», 7-րդ «Բ» և 7-րդ «Գ» դասարանի աշակերտների մասնակցությամբ, «Կենսաբանություն» առարկայից տեղի ունեցավ դաս-ցուցադրություն: Դասի թեման էր «Ձկների կառուցվածքային առանձնահատկությունները»:
Ուսուցչուհի Մարինե Բաբայանը դասի ընթացքում աշակերտներին ծանոթացրեց ձկների կառուցվածքային առանձնահատկությունների հետ, ինչպես նաև տարբերակեց այն հատկանիշները, որոնցով ոսկրային ձկները տարբերվում են կռճիկային ձկներից: Սովորողները ծանոթացան ձկան մարմնի գունավորմանը, լողակների փոխդասավորվածությանն ու քանակին, թեփուկների ձևին ու տեղադրվածությանը: Նրանք ձկան մարմնի վրա գտան նաև կողագիծը: Վերջում աշակերտները որոշեցին ձկան տեսակային պատկանեկիությունը: Աշակերտներն արդեն տեսական գիտելիքների որոշակի պաշար ունեին ձկների կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ, սակայն գործանականում այն կիրառելը էլ ավելի ամրապնդեց իմացածը: Դասերին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանն ու Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը:
| |
| |
Դիտումներ: 396 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |