Փետրվարի 28-ին և մարտի 1-ին Գորիսի Յու․Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են «Իմփաքթ Հաբ Սյունիք»` ծանոթանալու գործունեությանը և առաջարկվող հնարավորություններին։
«Իմփաքթ Հաբ Սյունիքի» գործառնական գծով ղեկավար Արփա Հակոբյանը ներկայացրել է «Իմփաքթ Հաբը», ինչ է այն իրենից ներկայացնում որպես միջազգային կազմակերպություն և ինչ բաղադրիչներ ունի։ Ծրագրերի ղեկավար Ռաիսա Աղաբեկյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ինչ հնարավորություններ է առաջարկում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր. անհատական մասնագիտական ուղղորդում, բիզնեսի մոդելավորման աշխատանքներ, ոլորտի ձեռնարկատերերի/մասնագետների կողմից մենթորություն, անդամակցություն «Իմփաքթ Հաբին» և ոգեշնչող տարածքից ու ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն և այլն, ինչպես նաև որոնք են հաջող դիմումի 5 կարևոր կետերը։ Ռաիսա Աղաբեկյանը նաև խոսել է շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների, մասնագիտացումներին, կամավորական աշխատանքի, գործարարի և ձեռնարկատիրոջ միջև տարբերությունների մասին։ Հանդիպման ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել ներկայանալ և պատմել ապագայի իրենց պլանների, նախընտրելի մասնագիտությունների, բիզնես ծրագրերի մասին։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Իմփաքթ Հաբ Սյունիքին»՝ ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար:
| |
| |
Դիտումներ: 339 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |