Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտներն այցելել են «GO» լեզուների և հմտությունների ուսուցման կենտ

Գորիսի Յու․Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են «GO» լեզուների և հմտությունների ուսուցման կենտրոն:

    

«GO» կենտրոնի հիմնադիր Գայանե Օհանյանն աշակերտներին ծանոթացրել է կենտրոնի գործունեությանը, առօրյային, ինչպես նաև կենտրոնում առաջարկվող երիտասարդների ներգրավման ակտիվացմանն ուղղված համայնքային նախաձեռնություններին: 

Գայանե Օհանյանը դպրոցի աշակերտներին հրավիրել է միանալու կենտրոնում անցկացվող անգլերեն լեզվի անվճար դասընթացներին` լեզվակրի մասնակցությամբ, կենտրոնի նախաձեռնած ուսումնաժամանցային ծրագրերին, կամավորագրվել «GO» կամավորության խմբում:

Զրույց ծավալվեց նաև փափուկ հմտությունների և մասնագիտական լրացուցիչ կարողությունների շուրջ, որոնք խիստ անհրաժեշտ են բոլոր մասնագետներին: 

Հանդիպումների ավարտին խաղի միջոցով աշակերտների կողմից առանձնացվեցին նաև ամենակարևոր 5 մասնագիտությունները:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «GO» լեզուների և հմտությունների ուսուցման կենտրոնին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար:

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.03.2024)
Դիտումներ: 328 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar