Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում կայացավ գրականության դաս` Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության թեմայով

Օրերս Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում կայացավ գրականության դաս` Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության թեմայով։

Ուսուցչուհի Սոնա Հարությունյանի կողմից սովորողներից ձևավորած խմբերը ներկայացրին նշանավոր մարդկանց կարծիքները Սայաթ-Նովայի մասին, մեջբերումներ արեցին Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» մենագրությունից, ինչպես նաև գիտական տեղեկություններ միջնադարի մեծ բանաստեղծի ապրած կյանքի, ստեղծագործության մասին։

    

Սովորողները բեմադրեցին հատվածներ «Սայաթ-Նովա» ֆիլմից։ Նրանք հանդես եկան արտիստիկ խաղով, բեմական պատշաճ կեցվածքով. նրանց խոսքն արտահայտիչ էր, տպավորիչ։ 

Դասի նպատակն էր ցույց տալ, որ բացառիկ ուժի և հմայքի տեր Սայաթ-Նովան ոչ միայն միջնադարինն է, այլև լեզվով, ոգով, կերպարով նաև նոր ժամանակներինը։

Այսօր էլ մեծ սիրերգակը շարունակում է մնալ անգերազանցելի և անզուգական։ Նա եզակի գեղարվեստական արժեք է, աշուղական ձևի մեջ մարմնավորված ժողովրդական հանճարի բացառիկ արտահայտություն։

    

    

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.03.2024)
Դիտումներ: 369 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar