«Երաժշտությունը՝ հոգու հայելին է» խմբակ. մշակվում են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների ձայնային տվյալները

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի կողմից շարունակվում են իրականացվել դիտարկումներ, դասալսումներ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին:

Մարտի 14-ին հերթական դիտարկումն է իրականացվել «Երաժշտություն» առարկայից իրականացվող «Երաժշտությունը՝ հոգու հայելին է» խմբակի ընթացքում, որի խմբավարն է ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը:

Խմբակի ուսուցման ընթացքում աշակերտները սովորում են ճիշտ երգեցողության կանոնները, երգչական ձայների տեսակները, երգը կատարել մաքուր ինտոնացիայով, երգչային ճիշտ դրվածքով, սովորում են ընկերներին (կողքիններին) լսել և ձայնը միաձուլել, բառերն արտասանել պարզ և գեղեցիկ:

  

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.03.2024)
Դիտումներ: 340 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar