Ֆրանսիացի կամավորները ստուգեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների գիտելիքները՝ «Ֆրանսերեն» առարկայից

Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի շրջանակում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են միջոցառումները:

Օրերս արտաքին դիտարկում իրականացնելու նպատակով, տնօրինության հրավերով դպրոց էին այցելել Գորիսի ֆրանսիական կենտրոնի կամավորները, որոնք ստուգեցին աշակերտների գիտելիքները՝ «Ֆրանսերեն» առարկայից:

Ֆրանսերենի կաբինետում դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներն ըստ դասարանների հանդիպեցին կամավորների հետ, որոնք հարցեր ուղղեցին աշակերտներին, նպատակ ունենալով ստուգել աշակերտների գիտելիքներն ու բանավոր հաղորդակցվելու կարողությունները:

Մեզ համար կարևոր է, որ դպրոցի աշակերտներն ունենան ոչ միայն հարուստ բառապաշար կամ կարողանան քերականորեն ճիշտ խոսք կազմել, այլև ճիշտ արտաբերեն յուրաքանչյուր բառ ու հնչյուն, տիրապետեն լեզվական դարձվածքներին, մտածեն, ինչպես տվյալ լեզուն կրողները:

Լեզվակիրների հետ շփումը լեզուն յուրացնելու հիանալի փորձառություն է:

      

      

      

      

      
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.03.2024)
Դիտումներ: 367 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar