Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարաններում ամփոփվեց «Համակարգչի բաղադրիչները և դրանց նշանակությունը» թեման: «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի կողմից սովորողներից ձևավորած խմբերը ներկայացրին իրենց ձեռագործ ցուցապաստառները՝ համակարգչի բաղադրիչների և դրանց նշանակության մասին, նշեցին որ համակարգիչն էլեկտրոնային սարք է, որն օգտագործվում է տվյալների ստեղծման, ստացման, պահպանման, փոխանցման և մշակման համար: Որոշ խմբեր խոսեցին և ցուցադրեցին համակարգչի հիշողությունը, նշելով, որ այն հաշվողական համակարգի ամենակարևոր տարրն է, առանց որի համակարգիչը չի կարող կատարել նույնիսկ պարզ առաջադրանքները: Աշակերտները խոսեցին համակարգչային առաջնային հիշողության (RAM և ROM) և երկրորդային հիշողության (կոշտ սկավառակ, CD և այլն) մասին: Սովորողների կողմից անդրադարձ կատարվեց նաև տեսաքարտին, ձայնային և ցանցային քարտերին: Թեմայի ուսումնասիրության արդյունքում աշակերտները կարողացան կառուցել մոնիտորի, մկնիկի և ստեղնաշարի աշխատանքի կազմակերպման մոդելները, սխեմաները: Խոսվեց թե ինչ նմանություններ և տարբերություններ կան մարդու և համակարգչի միջև, և վերջում տեսակավորեցին սարքերն ըստ՝ խմբերի. ներմուծման, արտածման և հիշող:
| |
| |
Դիտումներ: 357 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |