Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները ծանոթանում են աթլետիկայի պատմության հետ ու սովորում տարբեր վազքաձևեր
Ապրիլի 4-ին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի կողմից հերթական դիտարկումն է իրականացվել «Ֆիզկուլտուրա» առարկայից իրականացվող «Աթլետիկայի պատմության և տարբեր վազքաձևերի ուսուցում» խմբակի ընթացքում, որին ընդգրկված են 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները: Խմբավարը՝ «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցչուհի Աննա Աբգարյանն է: «Աթլետիկայի պատմության և տարբեր վազքաձևերի ուսուցում» խմբակի ընթացքում սովորողները ծանոթանում են աթլետիկայի զարգացման պատմությանը, քայլքի և կարճ տարածության, վազքերի տեխնիկայի և ուսուցանման մեթոդների, միջին և երկար տարածության վազքերի տեխնիկայի, փոխանցումավազքի տեխնիկայի և ուսուցանման մեթոդների տիրապետման, տարբեր վազքաձևերի, մրցավարական կանոնների տիրապետման հետ:
| |
| |
Դիտումներ: 290 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |