Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները երկօրյա այցով ՀԱՀ Շարունակական կրթության Գորիսի կենտրոնում էին

Ապրիլի 10-ին և 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի ուղեկցությամբ, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության Գորիսի կենտրոնում էին:

Գորիսի կենտրոնի համակարգող Հայարփի Ավանեսյանն աշակերտներին ծանոթացրեց ՀԱՀ Շարունակական կրթության Գորիսի կենտրոնի շենքային պայմանների, կենտրոնում իրականացվող ծրագրերի ու առաջարկվող դասընթացների հետ: 

Հայարփի Ավանեսյանն աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման հետ կապված ուսուցողական, դերային խաղեր էր նախաձեռնել, որոնց ընթացքում աշակերտները գրեցին իրենց CV-ները, մասնակցեցին աշխատանքի ընդունելության հարցազրույցի: Հարցազրույցը հաղթահարած աշակերտները ՀԱՀ Շարունակական կրթության Գորիսի կենտրոնի կողմից գրիչներ ու պիտակներ նվեր ստացան, իսկ լավ CV ներկայացրած և իբրև հարցազրույցի արդյունքով աշխատանքի ընդունված Արթուր Հովհաննիսյանը՝ վերնաշապիկ:

Աշակերտների հետ քննարկում կազմակերպվեց նաև իրենց ապագայի, երազանքների հետ կապված: Սերգեյ Ավանեսյանն ու Հայարփի Ավանեսյանը խոսեցին իրենց կյանքի, աշխատանքային գործունեության, երազանքների ու դրանց իրականացման մասին, որից հետո աշակերտները նույնպես ներկայացրին իրենց երազանքները:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀԱՀ Շարունակական կրթության Գորիսի կենտրոնի անձնակազմին՝ համագործակցության և ուսուցանող, ջերմ մթնոլորտի ու հյուրընկալության համար:

      

      

      

      

      

      

      

      

      

      

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.04.2024)
Դիտումներ: 385 | Վարկանիշ: 3.8/4
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar