«Մայրենի» խմբակ. աշակերտները ծանոթանում են հայ ժողովրդական բանահյուսության, հնչյունաբանության, բառագիտության, բառակազմության, նախադասության հետ

Մարտի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրենների կողմից հերթական դիտարկումն ու դասալսումն է իրականացվել «Մայրենի» խմբակի ընթացքում, որի խմբավարն է Հայարփի Բակունցը:

Խմբակի ուսուցման ընթացքում աշակերտները ծանոթանում են հայ ժողովրդական բանահյուսության, հնչյունաբանության, բառագիտության, բառակազմության, նախադասության հետ:

«Մայրենի» խմբակի նպատակն է զարգացնել ժողովրդական բանահյուսության տարրերը, ծանոթացնել ժողովրդական տոներին, հարստացնել նրանց մտահորիզոնը հեքիաթի մասին գիտելիքներով, դաստիարակել բարոյական արժեքներ, սովորեցնել գործնականում տարբերակել իրապատում և հրաշապատում հեքիաթները, ձևավորել նկարագրական գեղեցիկ խոսք:

Խմբակի ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում ձայնավորների և բաղաձայների մասին ունեցած գիտելիքները կիրառելուն, վանկի, միավանկ և բազմավանկ բառերի մասին ունեցած գիտելիքները կիրառելուն, տողադարձի ժամաակ «ը» գաղտնավանկի գրության մասին ունեցած գիտելիքները կիրառելուն, առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը տարբերելուն ու դրանց տրվող հարցերի իմացությանը, անձ և իր ցույց տվող բառերը տարբերելուն, հատուկ և հասարակ անունները տարբերելուն, մեծատառը ճիշտ գրելուն, բառի բաղադրիչները ճանաչելուն և անսխալ գրելուն, բառիմաստի ընկալման և բառապաշարի հարստացման նպատակով բառակազմական գիտելիքներն օգտագործելուն, բառ, բառակապակցություն, նախադասություն տարբերակելուն, նախադասություն կազմելուն, ձայնավորները և բաղաձայները ճիշտ գրելուն:

Հիշեցնենք, որ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեններ Սերգեյ Ավանեսյանի ու Արմիդա Գևորգյանի կողմից պարբերաբար դիտարկումներ և դասալսումներ են իրականացվում դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին:

    

    

    

    

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.04.2024)
Դիտումներ: 305 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar