«Արդի աշխարհի հիմնախնդիրները» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում

Մարտի 15-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում «Համաշխարհային պատմություն» առարկայից տեղի ունեցավ «Արդի աշխարհի հիմնախնդիրները» թեմայով բաց դաս, որը կազմակերպել էր ուսուցչուհի Մերի Դանիելյանը:

Բաց դասի մեկնարկին ուսուցչուհու կողմից ներկայացվեց արդի աշխարհի ամենաբնորոշ գործընթացներից մեկը՝ համաշխարհայնացումը: Մերի Դանիելյանը նշեց, որ այն տանում է տարբեր երկրների ու ժողովուրդների համագործակցության և տնտեսական միավորման: «Ստեղծված համաշխարհային ֆինանսական դաշտը հնարավորություն է տալիս արագ և փոխշահավետ գործարքներ կատարելու տարբեր երկրների, բանկերի և ձեռնարկությունների միջև: Այսօր Հայաստանը նույնպես ներքաշվել է համաշխարհայնացման գործընթացի մեջ»: Նշվեց գործընթացի դրական և բացասական կողմերի մասին, կարևորվեց նաև, թե ինչպես նոր պայմաններում պահպանել և զարգացնել ազգային արժեհամակարգը:

Ուսուցչուհու կողմից դասարանը բաժանվել էր 5 խմբի: Աշխատանքը ղեկավարում էին խմբերի կոորդինատորները:

Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց առաջադրված խնդիրները: Խմբերն անդրադարձան համաշխարհայնացման դեմ ուղղված շարժմանը, կրոնի դերի աճին, «կանաչների շարժմանը», ցեղասպանություններին, ահաբեկչությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը, կլիմայական փոփոխություններին, սննդի, խմելու ջրի էներգակիրների (գազի, նավթի) պաշարներին, թրաֆիքինգին, կիբերհանցագործությանը և մի շարք այլ համընդհանուր հիմնախնդիրների:

    

    

    

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.04.2024)
Դիտումներ: 330 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar