Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դաս։ Դասը սկսվեց գուշակության հնարով. երեխաները գուշակեցին երաժշտական գործիքը, կոմպոզիտորին և նրա ստեղծագործությունը։ Այնուհետև խոսեցին երաժշտության կարևորության և ազդեցության մասին։ Ուսուցչուհին դասարանը բաժանեց խմբերի, որոնք ներկայացրին իրենց պատրաստած ելույթները Կոմիտասի, Շարլ Ազնավուրի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի մասին: Բաց դասը հագեցած էր երգով ու պարով: Ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ համակարգող Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արմինե Հարությունյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանն ու Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը։
| |
| |
Դիտումներ: 224 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |