Դեկտեմբերի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի կողմից անցկացվեց տեղեկատվական դաս՝ «Աշակերտների և ուսուցիչների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով։ Դասի հիմնական նպատակն էր խորացնել աշակերտների և ուսուցիչների իրազեկվածությունը դպրոցական միջավայրում իրենց իրավունքների և պարտականությունների մասին՝ նպաստելով փոխադարձ հարգանքի, պատասխանատվության և համագործակցության մշակույթի ձևավորմանը։ Թեման առաջարկվել էր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի կողմից։ Բացման խոսքով ելույթ ունեցավ Ռուզաննա Խաչատրյանը, կարեւորելով դպրոցի՝ որպես կրթական և սոցիալական միջավայրի դերը։ Նա նաեւ, ընդգծեց, որ յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի իր իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի ապահովվի արդյունավետ ուսումնական գործընթաց և հարգալից փոխհարաբերություններ։
Դասին ներկայագվեց աշակերտների կողմից պատրաստված սահիկաշարը, ցուցադրվեցին կրթական և վերլուծական տեսանյութեր, որոնք պատկերում էին իրավունքի և պարտականության անհավասարակշռության հնարավոր հետևանքները։ 9-րդ «Ա» եւ 9-րդ «Բ» դասարանների աշակերտների կողմից պատրաստվել էին ինֆորմացիոն պաստառներ աշակերտների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանն ընդգծեց, որ դպրոցը ոչ միայն կրթական, այլև սոցիալական միջավայր է, որտեղ բոլորի իրավունքները և պարտականությունները պետք է հավասարակշռված լինեն: Նա նշեց, որ աշակերտների կողմից հաճախ են խախտվում կանոնները՝ առանց հետեւանքները գնահատելու։ Տեղեկատվական դասը նպատակաուղղված էր աշակերտների մտածելակերպի փոփոխությանը՝ նրանց մեջ ձևավորելով պատասխանատվության զգացում: Այս նախաձեռնությունը միտված էր նպաստել դպրոցի ներսում ավելի հարգալից, արդար և կարգապահ միջավայրի ձևավորմանը: Աշակերտները խոստացան առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց վարքագծին և ուսումնական գործունեությանը։ | |
| |
Դիտումներ: 144 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |