«Առողջ ապրելակերպ» խմբակից «Առողջ բաղադրատոմսեր, սննդի պահպանման եղանակներն» թեմայով գործնական պարապմունք՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում

Փետրվարի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում, «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի դասաժամին տեղի ունեցավ «Առողջ բաղադրատոմսեր, սննդի պահպանման եղանակներն» թեմայով գործնական պարապմունք: 

Դասի նպատակներն էին.

  • Օգնել աշակերտներին՝ զարգացնելու խոհարարական գործնական հմտությունները՝ սովորեցնելով նրանց պատրաստել իրենց սիրած կերակուրների առողջ, այլընտրանքային տարբերակները:
  • Հարստացնել նախորդ դասից քաղած գիտելիքները սննդի պահպանման պայմանների, սպառողների իրավունքների և առողջ սննդի ու դրա բաղադրիչների վերաբերյալ:
  • Տեղեկանալ սննդի պահպանման եղանակներին:

Դասի վերջնարդյունքն էր.

  • Բնութագրել սննդի որակի չափանիշները: Ճանաչել սննդի պահպանման եղանակները: Ներկայացնել սննդի փչացումը կանխարգելող հիմնական մեթոդները:

Գործնական պարապմունքի ընթացքում աշակերտները մեծ ակտիվություն ցուցաբերեցին: Քննարկեցին սննդի պահպանման տարբեր եղանակները, առանձնացրին առավել տարածված պահպանման մեթոդները: 

Աշակերտները բաժանվել էին խմբերի և առողջ բաղադրատոմսերին համաձայն իրականացրել աշխատանքները: Խբերից երկուսը պատրաստեցին «Սուպեր աղցան փաթաթուկ», մյուս երկուսը՝ «Մրգային ծիածան քաբաբ»: 

Դասին ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԴԱԿ Արմինե Հարությունյանը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցութություն» հիմնարկի ներկայացուցիչ Արեգնազ Արշակյանը, Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցն ու 6-րդ «Բ» դասարանի դասղեկ Մերի Մկրտչյանը: 

Դասի ավարտին աշակերտները համտեսեցին և հյուրերին հյուրասիրեցին իրենց պատրաստած առողջ սնունդը:

  

  

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.02.2025)
Դիտումներ: 207 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar