Մարտի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Պարաֆինների կիրառությունը կենսաբանության մեջ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը, «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Անուշ Դաջունցն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Անիտա Գևորգյանը, Սոֆի Գրիգորյանը, Տիգրան Մարգարյանը, Էլեն Բալաչյանը, Մարիանա Մկրտչյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Լևոն Միրումյանը, Մանե Դաղունցը, Մարի Շալունցը, Էլեն Թալթուղյանը, Գոռ Հովսեփյանը, Լիլիթ Սահակյանը։ Նախագծային աշխատանքի հիմնախնդիրն էր՝
Նպատակներն էին՝
Խնդիրներն էին՝
Վերջնարդյունքն էր՝
Նախագծի ղեկավարների՝ Մարինե Բաբայանի, Անուշ Դաջունցի, Օլյա Ղուլյանի կողմից կատարվել է նախագծի նախնական պլանավորում, աշակերտների ուղորդում, համացանցային հղումներ, գրականություն և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում նախագծի ղեկավարի կողմից կատարվել է ձևավորող գնահատում, մասնագիտական խորհրդատվություն և համապատասխան հմտություն:
Նախագիծը բաղկացած էր հետևյալ փուլերից.
2. Ախտորոշիչ փուլ
3. Առաջարկություն
4. Իրականացման փուլ
5. Պատրաստման (նախապատրաստման) փուլ
6. Գնահատում, անդրադարձ
«Պարաֆինների կիրառությունը կենսաբանության մեջ» թեմայով նախագծային աշխատանքի իրականացման համար աշակերտները պատրաստել են մոմեր, ինչպես նաև իրենց պատրաստման ընթացքը պատկերող տեսանյութ: Նախագծային աշխատանքի իրականացման ողջ ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրն ունեին առանձին աշխատանքներ.
Նախագծային աշխատանքը միջառարկայական էր։ Այն իրականացվել է «Կենսաբանություն», «Քիմիա» և «ԹԳՀԳ» առարկաների շրջանակում, որոնց ուսուցչուհիներ Մարինե Բաբայանը, Անուշ Դաջունցը և Օլյա Ղուլյանն աշակերտների հետ ունեցել են թեմատիկ պլանով նախատեսված հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում Դաջունցը հանդես է եկել որպես ուղորդող՝ գործնական աշխատանքների իրականացման ժամանակ, Ղուլյանը հանդես է եկել որպես խորհրդատու և՛ տեսանյութի և՛ սահիկաշարի պատրաստման աշխատանքներում:
Նախագծային աշխատանքն աշակերտին հնարավորություն է ընձեռնում մշակելու նոր գաղափարներ, ինչպես նաև դրանք արդյունավետ և նպատակային կերպով ներկայացնելու: Լևոն Միրումյանը նախագծային աշխատանքի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել խմբային աշխատանքներում, սովորել է ընկերների հետ միասին մտածել, քննարկել և լուծումներ գտնել: Մարի Շալունցը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է ինքնուրույն վերլուծել նյութերը և ծրագրել աշխատանքը: Մանե Դաղունցը ձեռք է բերել համակարգչից գրագետ օգտվելու հմտություններ: Էլեն Թալթուղյանը զարգացրել է հաղորդակցման հմտությունները թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Գոռ Հովսեփյանը նախագծային աշխատանքի ընթացքում զարգացրել է գրավոր և բանավոր հաղորդակցման հմտությունները: Անիտա Գևորգյանը նախագծային աշխատանքի շրջանականերում զարգացրել է աշխատանքի կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ: Սոֆի Գրիգորյանը նախագծային աշխատանքի ընթացքում ցուցաբերել է ինքնուրույնություն և նախաձեռնողականություն: Լիլիթ Սահակյանը նախագծային աշխատանքի ընթացքում սովորել է գնահատել և ճիշտ ընտրել հուսալի տեղեկատվության աղբյուրներ՝ գիտական հոդվածներ, բժշկական հետազոտություններ, հուսալի կայքեր: Մարիանա Մկրտչյանը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է ճշգրիտ և գրագետ ներկայացնել իր աշխատանքը: Տիգրան Մարգարյանը նախագծային աշխատանքի ընթացքում սովորել է ընդունել կառուցողական քննադատությունը, այն օգտագործելով իր աշխատանքը բարելավելու համար: Էլեն Բալաչյանը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է իրականացնել գործնական աշխատանքի ճիշտ կազմակերպում։ Ամփոփելով նախագծաձին աշխատանքը, հետազոտության և վերլուծության արդյունքների հիման վրա կարելի է անել հետևյալ եզրակացությունները. այս նախագիծն օգնեց աշակերտներին հասկանալու մոմերի պատրաստման մանրամասն գործընթացը՝ ցույց տալով, թե ինպես կարող են տարբեր նյութեր ազդել վերջնական արդյունքի վրա: Ուսումնասիրելով և վերլուծելով պատրաստված մոմերը՝ աշակերտները կարողացան գտնել նոր գաղափարներ և լուծումներ՝ բարելավելու արտադրության գործընթացը: Աշխատանքը ցույց տվեց նաև, թե որքան կարևոր է համահունչ մոտեցումը բոլոր քայլերում՝ նյութի ընտրությունից մինչև պատրաստի մոմերի ստացում: «Պարաֆինների կիրառությունը կենսաբանության մեջ» թեմայով նախագծային աշխատանքի պրոդուկտներն են՝ տեսանյութ՝ մոմերի պատրաստման ընթացքի վերաբերյալ և մոմեր։
| |
| |
Դիտումներ: 192 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |