Մարտի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Կաթնամթերքի տեսակները Հայաստանում և ԱՄՆ-ում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Դավիթ Բաղունցը, Լիլի Սարգսյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Մարի Շալունցն ու Լիլի Հովհաննիսյանը։ Նախագծային աշխատանքի հիմնախնդիրն է՝
Նպատակներն էին՝
Խնդիրներն էին՝
Լրացուցիչ
Վերջնարդյունքն էր՝
Նախագծային աշխատանքի ղեկավարներ Լիանա Գրիգորյանի և Օլյա Ղուլյանի կողմից կատարվել է նախագծի նախնական պլանավորում, աշակերտների ուղղորդում, համացանցային հղումներ, գրականություն և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում ղեկավարների կողմից կատարվել է ձևավորող գնահատում, մասնագիտական խորհրդատվություն։
Նախագիծը բաղկացած էր հետևյալ փուլերից.
2. Ախտորոշիչ փուլ
3. Առաջարկություն
4. Իրականացման փուլ
5. Պատրաստման (նախապատրաստման) փուլ
6. Գնահատում, անդրադարձ
«Կաթնամթեքի տեսակները Հայաստանում և ԱՄՆ-ում» թեմայով նախագծային աշխատանքի իրականացման համար աշակերտները պատրաստել են պանիր, թթվասեր և մածուն նաև իրենց պատրաստման ընթացքը պատկերող տեսանյութ: Նախագծային աշխատանքի իրականացման ողջ ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրն ունեին առանձին աշխատանքներ.
Նախագծային աշխատանքը աշակերտին հնարավորություն է ընձեռնել ստանալու նոր գիտելիքներ և հմտություններ։ Այն իրականացվել է «ԹԳՀԳ» առարկայի հետ։ Օլյա Ղուլյանն աշակերտների հետ ունեցել է 3 հանդիպում: Հանդիպումների ընթացքում Ղուլյանը հանդես է եկել որպես խորհրդատու և՛ տեսանյութի, և՛ սահիկաշարի պատրաստման աշխատանքներում: Լիլի Հովհաննիսյանը նախագծային աշխատանքի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել խմբային աշխատանքներում, սովորել է ընկերների հետ միասին մտածել, քննարկել և լուծումներ գտնել: Դավիթ Բաղունցը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է ինքնուրույն վերլուծել նյութերը և ծրագրել աշխատանքը: Մարի Շալունցը ձեռք է բերել համակարգչից գրագետ օգտվելու հմտություններ: Լիլի Սարգսյանը նախագծային աշխատանքի շրջանականերում զարգացրել է աշխատանքի կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ:
Ամփոփելով նախագծաձին աշխատանքը, հետազոտության և վերլուծության արդյունքների հիման վրա կարելի է անել հետևյալ եզրակացությունները. այս նախագիծն օգնեց աշակերտներին ծանոթանալ կաթնամթերքի պատրաստման գաղտնիքներին։ Նրանք ծանոթացան նաև ԱՄՆ-ի կաթնամթերքին, հայկական կաթնամթերքների հետ դրանց նմանություններին և տարբեություններին: | |
| |
Դիտումներ: 189 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |