«Համո Սահյանը և երաժշտությունը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 31-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Համո Սահյանը և երաժշտությունը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսուցչուհի Շահանե Հովսեփյանը, «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Լիլի Սարգսյանը, Գևորգ Մանուկյանը, Եվա Հայրապետյանը, Յուլյա Օհանջանյանը, Վլադիմիր Քաթանյանն ու Էրիկ Մարտիրոսյանը։

Նախագծային աշխատանքի նպատակները՝

  • ամրապնդել ստացած գիտելիքները
  • արդիականացնել, արժևորել   աշակերտների գիտական կանխատեսումները,
  • ստեղծել արդյունավետ համագործակցելու  պայմաններ, 
  • ստեղծել  փոխգործունեության առողջ մթնոլորտ
  • ձևավորել արագ կողմնորոշվելու կարողություններ
  • ամրապնդել կարողությունները բանաստեղծություններում պատկերված հայրենիքի, բնության  հույզերի մասին:

Նախագծային աշխատանքի խնդիրները՝

  • Բարձրացնել հետազոտական կարողությունները
  • Զարգացնել ճանաչողական հետաքրքրասիրություն
  • Ստեղծել միջառարկայական կապ Հայոց լեզու, Երաժշտություն և ԹԳՀԳ առարկաների հետ
  • Կոնկրետացնել հանձնարարությունները:
  • Ապահովել ուսումնաօժանդակ նյութերով:
  • Նախագծային աշխատանքը վերահսկել՝ չթելադրելով սեփական կարծիքը:
  • Աշակերտներին ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ:
  • Օգնել, որպեսզի խմբի ավագը ճիշտ գնահատի խմբի անդամների կարողությունները:

    

Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Համո Սահյանը և երաժշտությունը»: Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագծի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են Համո Սահյանի բանաստեղծությունները ներշնչել տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորներին, ինչպիսի երաժշտական գործեր են ստեղծվել նրա տեքսերի հիման վրա, ինչպես է խոսքը վերածվել մեղեդու:

Աշակերտները մեծ հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեցին Սահյանի ստեղծագործական ժառանգությունը, հավաքեցին տվյալներ նրա բանաստեղխությունների հիման վրա գրված երգերի մասին, վերլուծեցին այդ երգերից մի քանիսը՝ բառեր, մեղեդի, տրամադրություն:

Նախագծային աշխատանքը միջառարկայական է, այն իրականացվել է «Երաժշտություն» և «ԹԳՀԳ» առարկաների հետ համատեղ։ «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհու՝ Թամարա Հավհաննիսյանն օգնել է վերլուծել մեղեդիները և ընտրել համապատասխան երաժշտություն: «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի օգնությամբ աշակերտները ստեղծել են սահիկաշար, որը ընդգրկում էր Համո Սահյանի կյանքը, բանաստեղծությունները և դրանց երաժշտական տարբերակները:

Նախագիծն օգնել է աշակերտներին ավելի խորությամբ ճանաչել ոչ միայն Համո Սահյանին, այլև հասկանալ, թե ինչպես կարող է բանաստեղծությունը վերածվել երգի: Նախագիծը նպաստել է գեղագիտական մտածողության զարգացմանը, մշակութային ժառանգությանը մոտենալու նոր ձև գտնելուն և համագործակցային հմտությունների ձևավորմանը:

Համո Սահյանը մեր գրականության մի վառ ներկայացուցիչ է, իսկ նրա ստեղծագործություններն այսօր էլ շարունակում հնչել՝ որպես երգ ու սեր:

      

Քանի որ խմբի անդամները տարբեր ընդունակությունների, կարողությունների տեր են, ուստի նախագիծը թույլ տվեց բացահայտելու սովորողների ուժեղ կողմերը, ճանաչելու նրանց անհատապես. այսպես՝ 

  • Լիլի Հովհաննիսյանը, Վլադիմիր Քաթանյանը և Գևորգ Մանուկյանը հավաքել են նյութեր գրողի մասին, առանձնացրել այն ստեղծագործույունները, որոնց հիման վրա ստեղծվել են երգեր
  • Խմբի բոլոր աշակերտների հետ իրականացվել է այցելություն Համո Սահյանի տուն- թանգարան
  • Եվա Հայրապետյանը և Յուլյա Օհանջանյանը «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհու օգնությամբ պատրաստել են սահիկաշար՝ ամբողջացնելով նախորդ երկու խմբերի համաքած տեղեկությունները:
  • Եվա Հայրապետյանը և Լիլի Հովհաննսիյանը աշխատել են «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհու հետ՝ կատարել ստեղծագործությունները
  • Խմբի բոլոր աշակերտները պատրաստել են փայտե հուշանվերներ՝ համեմված Սահյանական տողերով։

Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են դրվատանքի խոսքեր, խրախուսվել է աշակերտների կողմից կատարված աշխատանքը,  կատարվել է գնահատում:

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝

  • սեփական կարծիքը ազատ ու անկաշկանդ արտահայտելու, հիմնավորելու կարողություն և հմտություն
  • ընկերների հետ շփվելու, համագործակցելու կարողություն
  • նոր գիտելիներ, կարողություններ ձեռք բերելու ձգտում:

    

Լիլի Հովհաննիսյանը ծանոթացավ Համո Սահյանի կենսագրությանը, գրական ժառանգությանը: Ուսումնասիրեց բանաստեղծությունների երաժշտական մեկնաբանումները, զարգացրեց բանավոր խոսքի հմտութունները: Ինքնուրույն համադրեց պոսեզիան և երաժշտությունը:

Եվա Հայրապետյանը զարգացրեց խմբային համագործակցության և բանավիճելու կարողությունները: Կարողացավ համեմատել տարբեր կոմպոզիտորների մոտեցումները Սահյանի բանաստեղծությունների երաժշտականացման հարցում:

Յուլյա Օհանջանյանը հասկացավ, թե ինչպես է երաժշտականությունը խորացնում բանաստեղծական կերպարի ընկալումը: Կարողացավ հուզականորեն ներկայացնել Սահյանի ստեղծագործությունը՝ համադրելով հնչողություն և արտահայտչականություն:

Վլադիմիր Քաթանյանն ուսումնասիրեց համո Սահյանի ոճը, թեմատիկ բազմազանությունը և երաժշտական դերը գրականության ընկալման մեջ: Զարգացրեց վերլուծական և ստեղծագործական մտածողությունը:

Գևորգ Մանուկյանը սովորեց, որ պոեզիան և երաժշտությունը կարող են միավորվել՝ ձևավորելով ավելի խոր զգայական փորձառություն: Կարողացավ ստեղծագործաբար մոտենալ բանաստեղծության մոտեցմանը՝ օգտագործելով երաժշտական ձևեր:

Էրիկ Մարտիրոսյանը նախագծային աշխատանքի իրականացման աշխատանքների ուշ է միացել, քանի որ դպրոց է տեղափոխվել այլ դպրոցից։ Կարճ ժամանակահատվածում Էրիկի մոտ զարգացրել է խմբային համագործակցության և բանավիճելու կարողությունը:

Նախագծի շրջանակներում աշակերտները պատրաստել են փայտե հուշանվերներ, որոնց վրա փորագրված են Համո Սահյանի բանաստեղծական տողերը:

Այս նախաձեռնության նպատակն էր համատեղել արվեստն ու գրականությունը՝ ներկայացնելով Սահյանի խոսքի գեղեցկությունն ու խորիմաստությունը:

Յուրաքանչյուր աշակերտ ընտրել է Համո Սահյանի այն տողերը, որոնք ամենաշատը հուզել էին իրեն կամ հարազատ էին հոգով: Քննարկվել է հուշանվերիների ձևաչափերը՝ կախազարդ, դեկորատիվ սալիկ, գրամատյանի էջանիշ և այլն:

Աշակերտները հուշանվերները լաքապատել են՝ փայտի երկարաժամկետ պահպանման համար:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.04.2025)
Դիտումներ: 212 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar