«Великий и могучий школьный сленг» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Մարտի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Великий и могучий школьный сленг» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Վիկա Աբրահամյանը, Հասմիկ Աղաբեկյանը, Ալեքս Մարտիրոսյանը, Արամ Մկրտչյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Անի Աբգարյանը, Լիլի Հովհաննիսյանը, Հայկ Ղուլունցն ու Լևոն Միրումյանը։

Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)` 

  • զարգացնել լեզվական  հնարավորությունները ճիշտ գնահատելու կարողություններ

Նախագծային աշխատանքի նպատակը՝

  • Ուսումնասիրել ժամանակակից դպրոցականների խոսքի, ժարգոնային արտահայտությունների և բառապաշարի առանձնահատկությունները:
  • Պարզել դրանց ստեղծման պատճառները դպրոցականների շրջապատում:
  • Ցույց տալ դպրոցական բառապաշարի, ժարգոնային արտահայտությունների  դասակարգումը և դրանց արտահայտման միջոցները:
  • Ստեղծել դպրոցական ժարգոնային բառերի և արտահայտությունների բառարան:

Լրացուցիչ

  • Կոնկրետացնել հանձնարարությունը:
  • Ապահովել ուսումնաօժանդակ նյութերով:
  • Նախագծային աշխատանքը վերահսկել՝ չթելադրելով սեփական կարծիքը:
  • Աշակերտներին ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ:
  • Օգնել, որպեսզի խմբի ավագները ճիշտ գնահատեն խմբի անդամների կարողությունները:

Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներից էր՝

  • Ներկայացնել ժարգոնային լեզվական բառապաշարի ծագումը:
  • Հիմնավորել սեփական կարծիքը:
  • Ուշադիր լսել ընկերներին, որպեսզի վերջում կարողանան գնահատել:
  • Պատրաստել բառարան` դպրոցական ժարգոնային արտահայտություններով և բառերով:

Աշխատանքային խմբեր`

  • Վուլգարիզմ
  • Ժարգոնիզմ
  • Սլենգ

Առաջադրանքներն ըստ աշակերտների`

  1. Ուսումնասիրելու են վուլգարիզմի բառերի, արտահայտությունների ծագման աղբյուները, ծագման պատճառները, աշակերտների`միմյանց հետ հաղորդակցման առանձնահատկությունները:
  2. Ուսումնասիրելու են ժարգոնիզմի բառերի, արտահայտությունների ծագման աղբյուները, ծագման պատճառները, աշակերտների`միմյանց հետ հաղորդակցման առանձնահատկությունները:
  3. Ուսումնասիրելու են սլենգի բառերի, արտահայտությունների ծագման աղբյուները, ծագման պատճառները, աշակերտների`միմյանց հետ հաղորդակցման առանձնահատկությունները։

Ժամանակացույց (ամբողջ նախագծին հատկացված, առանձին խմբերի հետ միջանկյալ հանդիպումների, ավարտուն նախագծի ներկայացման ժամկետ)`

  • Կարճատև նախագծերի ծրագրում։
  • Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարում (գրադարան, համացանց, խորհրդատվություն)։
  • Պատրաստած նյութերի վերանայում, քննարկում։
  • Աշխատանքների իրականացում՝ ըստ խմբերի։
  • Վերջնական արդյունքի ստեղծում։
  • Ավարտուն նախագծերի արդյունքների ներկայացում:

Գնահատում`

  • Արդյունքների խմբային գնահատում (փոխադարձ -ձևավորող)
  • Արդյունքների գնահատում (ուսուցանող, միավորային)

Պրոդուկտը` Դպրոցական ժարգոնային բառերի և արտահայտությունների բառարան:

    

Նախագծային աշխատանքի փուլերը՝

  1. Սլենգի տեղը ռուսաց լեզվում: Գրական և ոչ գրական լեքսիկա (գրքային բառեր, ստանդարտ խոսակցական բառեր, պրոֆեսիոնալիզմներ,ժարգոնիզմներ,սլենգ)
  2. Դպրոցական սլենգի առաջացման պատճառների ուսումնասիրությունը
  3. Դպրոցական սլենգ (տարիքային սահմաններ)
  4. Սլենգ բառերի առաջացման ճանապարհներն ու եղանակները
  5. Դպրոցականների խոսքի լեզվաբանական հետազոտություն
  6. Թեմատիկ խմբերի առանձնացում
  7. Ինչու՞ եմ ես օգտագործում ժարգոնային բառեր։
  8. Դպրոցական սլենգի համառոտ բառարանի դիզայնի ընտրության աշխատանքներ։
  9. «Великий и могучий школьный сленг» թեմայով պրեզենտացիայի պատրաստում։
  10. «Великий и могучий школьный сленг» թեմայով պրեզենտացիայի պատրաստում։

Ամփոփիչ փուլ

  • նախագծային գործունեության արդյունքների ամփոփում և գնահատում (արդյունքների խմբային գնահատում (փոխադարձ -ձևավորող)),
  • խմբի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ինքնագնահատում,
  • արդյունքների գնահատում (ուսուցանող, միավորային)

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Հատկապես աշխատանքային գործընթացում հստակ երևացել են աշակերտների ստեղծագործական հնարավորությունները, երևակայությունը ու աշխատանքային կարողությունները: Ակնհայտ է, որ երբ սովորողները աշխատանքը կատարում են իրենց ցանկությամբ, աշխատում են սիրով, համբերատարությամբ, համագործակցելով: Արդյունքում ձևավորվել է մի համագործակցային խումբ, որի նախաձեռնությամբ այս նախագիծը շարունակվելու է նաև հաջորդ ուսումնական տարում` առավել հետաքրքիր ձևաչափով:

Չնայած ամեն պահի ծագած դժվարություններին` խումբը համագործակցել է և խնդիրներին հարմար լուծումներ տվել:

Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում:

  

«Великий и могучий школьный сленг» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Հովհաննիսյան Լիլին և Աբգարյան Անին հարցում են անցկացրել 7-9-րդ դասարաններում սովորողների միջև՝ պարզելու սովորողների խոսքում ամենահաճախ օգտագործվող ժարգոնային բառերի շրջանակը։ Ստացած նյութը նրանց կողմից գրանցվել է, մշակվել, համակարգվել հետագայում դպրոցական սլենգի բառարան կազմելու նպատակով։

Հովհաննիսյան Լիլին այս նախագծային աշխատանքում ընդգրկված պատասխանատու աշակերտներից է: Նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ, հետաքրքասիրություն, աշխատանքային հմտություն:

Աբգարյան Անիի մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ:

Մարտիրոսյան Ալեքսը և Մկրտչյան Արամը ուսումնասիրել են հետազոտվող թեմայի վերաբերյալ գրականություն։ Նրանց կողմից օգտագործվել է հետևյալ գրականութրունը՝

  • Օժեգով Ս.Ի. Ռուսերեն լեզվի բառարան
  • Հանրագիտարան երեխաների համար 2 հրտ. փ.
  • Ինտերնետ-աղբյուրներ  

Մարտիրոսյան Ալեքսի մոտ ձևավորվել է գլխավորը երկրորդականից տարբերակելու շատ կարևոր հմտություններ, հավաքագրել է տեղեկություններ, որոնք օգնել են աշխատանքների իրականացման:

Մկրտչյան Արամը դրսևորել է իրեն որպես աշխատանքային գործընթացի ակտիվ մասնակից, պարտաճանաչ և պատասխանատու աշակերտ:

Աբրահամյան Վիկան անցկացրել է մի փոքր ուսումնասիրություն դպրոցական սլենգի առաջացման պատճառների մասին և պարզել, որ դա ինչ-որ նորություն չէ դպրոցականների խոսքում, որ այն օգնում է երիտասարդներին առանձնանալ, ազատ արտահայտել իրենց զգացմունքները, համոզմունքները և կյանքի ոճը։ Ուսումնասիրելով սովորողների մոտ սլենգի տարածվածության պատճառները՝ Վիկա Աբրահամյանը եկել է այն եզրակացության, որ դրանցից հիմնականներն են՝

  • ժամանակակից փոփ-մշակույթը,
  • ինտերնետը և նրա լայն հնարավորությունները
  • համատարած կիրառվածությունը համակզրգչային խաղերով 
  • երիտասարդության հակվածությունը եվրոպական , հատկապես ամերիկյան մշակույթին։

    

Աբրահամյան Վիկան նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է լսել տարբեր կարծիքներ, նրա մոտ ձևավորվել է աշխատանքային կարգապահություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողություն:

Աղաբեկյան Հասմիկը «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի հետ մշակել են դպրոցական սլենգի ապագա բառարանի դիզայնը։ Նրա մոտ ձևավորվել է սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահություն, պատասխանատվության զգացում, դարձել է ավելի շփվող:

Միրումյան Լևոնը և Ղուշունց Հայկը «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի ղեկավարությամբ պատրաստել են թեմատիկ սահիկը։ Պրոյեկտորի միջոցով մեծ էկրանի վրա ցուցադրվել է տվյալ թեմայի վերաբերյալ պատրաստված ամբողջ նյութը։ Պրեզենտացիան ստացվել է շատ արտահայտիչ, հետաքրքիր և ուսուցողական: 

Միրումյան Լևոնը հավաքագրել է բազմաբնույթ տեղեկույթ, օգտվել համացանցային աղբյուրներից, նախաձեռնել և պատրաստել է սահիկը: Նրա մոտ ձևավորվել է թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ:

Ղուշունց Հայկը նախագծային աշխատանքի արդյունքում սովորել է լսել ընկերների տարբեր կարծիքներ, ձեռք է բերել աշխատանքային հմտություններ, ուրիշներին օգնելու պատրաստակամություն:

Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` ինչպես են աշխատել և ինչ են սովորել:

Պրոդուկտը կարող եք տեսնել այստեղ։

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.04.2025)
Դիտումներ: 175 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar