«Աշխատանքային երգերը ժողովրդական բանահյուսության մեջ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Ապրիլի 4-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Աշխատանքային երգերը ժողովրդական բանահյուսության մեջ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսուցչուհի Սոնա Հարությունյանն, «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Կարինե Արզումանյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Արեգ Հարությունյանը, Արամ Մկրտչյանը, Լիա Տատինցյանը, Միլենա Մելքումյանը, Մարի Կոստանդյանը, Միլենա Հովհաննիսյանը, Նարե Մինասյանը, Բինա Բուլբուլյանը, Տաթևիկ Տոռոզյանը, Շաքե Ավագյանն ու Մարթա Միրաքյանը։

Նախագծային աշխատանքի նպատակները՝

  • Ամրապնդել ստացած տեսական գիտելիքները ժողովրդական բանահյուսության, հատկապես աշխատանքային երգերի վերաբերյալ,
  • խրախուսել դրանց իրավիճակային գործածությունը,
  • արդիականացնել, արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները ժողովրդական բանահյուսության վերաբերյալ:
  • ստեղծել պրոդուկտ՝ հայկական տարազային հագուստ, այբուբենի ձեռագործ տառեր, տարազային տիկնիկներ
  • ստեղծել արդյունավետ համագործակցային պայմաններ:

Նախագծային աշխատանքի խնդիրները՝

  • Հայ ժողովրդական բանահյուսության ընդհանուր ուսումնասիրություն:
  • Աշխատանքային երգերի էական հատկանիշների և առանձնահատկությունների առանձնացում և տարբերակում:
  • Աշակերտների ստեղծագործական կարողությունների խթանում, ժողովրդական բանահյուսությունից համապատասխան նյութերի որոնումներ և ձեռքբերումներ, պրոդուկտի ստեղծման աշխատանքների վերահսկողություն:
  • Բեմական և արտիստիկ կեցվածքի զարգացում:
  • Ազգային ոչ նյութական մնայուն արժեքների և դրանցով ստեղծված ժողովրդական բանահյուսության նմուշների հանդեպ հարգալից վերաբերմունքի ձևավորում:
  • Հանձնարարությունների կոնկրետացում:
  • Ուսումնաօժանդակ նյութերով ապահովում:
  • Աշակերտների կողմից ինքնուրույն աշխատանքի հնարավորություն:
  • Խմբի անդամների կարողությունների բացահայտում ու ճիշտ գնահատում:

Նախագծի իրականացման ընթացում լինելով նախագծի ղեկավարներ՝ ուսուցիչները հանդես են եկել որպես

  • Ուղղորդող, խորհրդատու, կազմակերպիչ
  • Որպես ստեղծագործող, հետազոտող անհատներ
  • Երեխայի համար հետաքրքիր հարցադրումներ և առաջադրանքներ մշակող
  • Անընդհատ պրպտող, նորանոր հանգուցալուծումներ գտնող:

    

    

Նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Աշխատանքային երգերը ժողովրդական բանահյուսության մեջ», որն իրականացվել է 7-րդ «Բ» դասարանի աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի թեմատիկ պլանում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմելու ժողովրդական բանահյուսության, առաձնապես աշխատանքային երգերի, դրանց ստեղծման վերաբերյալ: Հստակեցվել է խմբի անդամներից յուրաքանչյուրի հանձնարարությունը, խումբն ապահովվել է ուսումնաօժանդակ նյութերով:

Նախապես աշակերտների ցանկությամբ ընտրվել է խումբ, ապա ընտրվել է նախագծային աշխատանքի թեման, որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Միլենա Մելքումյանն ընտրվել է որպես համակարգող-կոորդինատոր, որի գործառույթներից էր նաև մյուսների աշխատանքի վերահսկողությունը: 

Սոնա Հարությունյանը, Կարինե Արզումանյանը, Օլյա Ղուլյանը կազմակերպել, ուղղորդել և վերահսկել են նախագծի իրագործման ողջ ընթացքը, սովորողների գործունեությունը, լսել  սովորողների կարծիքները, սովորողներն իրենք են կատարել դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները, հմտությունները: Նախապես պլանավորվել է աշխատանքը, կատարվել են հետազոտական ուսումնասիրություններ՝ թե՛ ժողովրդական բանահյուսության, թե՛ արվեստի և տեխնոլոգիայի բնագավառներում, որի ընթացքում հաղթահարվել են շատ դժվարություններ: Միլենա Հովհաննիսյանը և Միլենա Մելքումյանն իրականացրել են հայ ժողովրդական բանահյուսության հետազոտություն և ուսումնասիրություն: Խմբի բոլոր անդամները պեղել և գտել են տարբեր աշխատանքային երգեր, բանաստեղծություններ, խաղիկներ: Նարե Մինասյանը հորինել է դիպաշար, Լիա Տատինցյանը՝ դրա հիման վրա ստեղծել բեմագիր: Ստեղծագործական աշխատանքներ է կատարել Արամ Մկրտչյանը, Արեգ Հարությունյանը մասնակցել է զանգեզուրյան և արցախյան բարբառով հայ գեղջուկի ստեղծած երգերի որոնողական աշխատանքներին: Պարային և երաժշտական կատարումները կազմակերպել և իրականացրել են Միլենա Մելքումյանը, Միլենա Հովհաննիսյանը: Նկարչական ձևավորումներն իրականացրել են Շաքե Ավագյանը, Տաթևիկ Տոռոզյանը: Մարթա Միրաքյանը, Մարի Կոստանդյանը պատրաստել են տիկնիկներ՝ ազգային տարազով: Հայկական այբուբենի նախշազարդ տառերը ասեղնագործել են Բինա Բուլբուլյանը, Նարե Մինասյանը, Շաքե Ավագյանը: Հայկական ազգային հագուստը մոդելավորել է Մարի Կոնստանդյանը, կարելու գործընթացին մասնակցել են Լիա Տատինցյանը, Մարի Կոնստանդյանը, Նարե Մինասյանը, Բինա Բուլբուլյանը: 

Ուսուցչուհիներն աջակցել են կատարվող աշխատանքներին՝ մշտապես վերահսկելով այն:

Նախագծային աշխատանքի տեսական մասի կատարումը ենթադրում էր խորհրդատվությունների լայն շրջանակ:

    

    

Սովորողները պատրաստել էին սահիկաշարեր, հիանալի էին աշակերտների արտիստիկ խաղը, բեմական կեցվածքը, ստեղծագործական երևակայությունն ու մոտեցումները: Սցենարի սյուժեի և բեմադրության հեղինակները, կարողանալով ճիշտ գնահատել խմբի անդամների օժտվածությունն ու հմտությունները, կատարել են ճիշտ դերաբաշխում, որը նպաստել է բեմադրության հաջող ընթացքին:

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված նյութերը, տեղեկությունները, բարձրաձայնվել են թերություններն ու հնարավորինս շտկվել, նշվել են առավելությունները և խրախուսվել, տրվել են  խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելու պաշտպանությանը:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել,  ուսումնասիրել, հրապարակել և նախապատրաստել նյութեր՝  ներկայացման համար։

Քանի որ խմբի անդամները տարբեր ընդունակությունների, կարողությունների տեր են, ուստի նախագիծը թույլ տվեց բացահայտելու սովորողների ուժեղ կողմերը, ճանաչելու նրանց անհատապես: Հատկապես ուշագրավ էին Միլենա Հովհաննիսյանի հրաշալի արտիստիկ խաղը, ամբողջ խմբի միասնական պարը, աշխատանքային տարաբնույթ երգերի հիանալի կատարումները:

    

    

Պրոդուկտը ակնհայտորեն տեսանելի էր և հաջողված. կարված ազգային տարազները գրեթե անթերի էին, ասեղնագործած տառերը՝ նուրբ և արհեստավարժ ձեռագործ, տիկնիկները ասես հայ գեղջկական իրականության տիպիկ մանրակերտներն էին՝ կոլորիտ, գունային հարաբերակցություն ստեղծող ու խորհրդանշական:

Խմբի բոլոր անդամներն էլ նախագծի իրականացման ողջ ընթացքում մեծ պատասխանատվությամբ իրագործել են իրենց առջև դրված խնդիրները, առավել համակարգված են դարձել բանահյուսական գիտելիքները, անկաշկանդ՝ խոսքն ու դերախաղը:

Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի զարգացել են համագործակցային կարողությունները, հանդուրժողական վերաբերմունքը, միմյանց լսելու, կարծիքները հաշվի առնելու, փոխադարձ հարգանքի, ընկերության  և բարոյական այլ արժեքներ:  Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց՝  համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, օրինակ վերցնել, անել առավելագույնը, նպաստել աշխատանքի անթերի լինելուն: Նախագծային աշխատանքը սովորողների մեջ ոչ միայն բացահայտեց և խորացրեց մարդկային նոր որակներ՝ առավել ընդգծելով սովորողների դրական հատկանիշները, այլև զարգացրեց արտիստիկ խառնվածք, բեմական կեցվածք, խոսքի մշակույթ, երգ ու պարի  վարպետություն:

Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են դրվատանքի խոսքեր, խրախուսվել է աշակերտների կողմից կատարված աշխատանքը,  կատարվել է գնահատում:

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝

  • սեփական կարծիքը ազատ ու անկաշկանդ արտահայտելու կարողություն և հմտություն
  • ընկերների հետ շփվելու, համագործակցելու կարողություն
  • նոր գիտելիքներ, կարողություններ ձեռք բերելու ձգտում:

Այսպես՝ սովորողների մոտ ի հայտ են եկել հետևյալ ակնհայտ կարողություններն ու հմտություները.

  • Միլենա Հովհաննիսյան՝ հետազոտելու, քննադատելու, 
  • Միլենա Մելքումյան՝ արտիստիզմ, երգ, պար, կազմակերպչական, հետազոտական,
  • Նարե Մինասյան՝ ստեղծագոծական, երևակայական,
  • Լիա Տատինցյան՝ կար  ու  ձևի, ռեժիսորական,
  • Մարի Կոնստանդյան՝ դիզայներական, կար ու ձևի,
  • Տաթևիկ Տոռոզյան՝ նկարչական,
  • Շաքե Ավագյան՝ նկարչական, դիզայներական,
  • Մարթա Միրաքյան՝ ստեղծագործական, կար ու ձևի,
  • Բինա Բուլբուլյան՝ ասեղնագործելու, կար ու ձևի, դերախաղի,
  • Արամ Մկրտչյան՝ հետազոտական, դերախաղի,
  • Արեգ Հարությունյան՝ քննադատական-վերլուծական, դերախաղի:

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված և ակնկալելի արդյունքը՝ պրոդուկտը, բազմաբնույթ էր՝ ազգային տարազ, ասեղնագործ տառեր, տիկնիկներ՝ ազգային տարազով, սահիկաշարեր, երգ, պար, ներկայացում։

    

    

    

    

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.04.2025)
Դիտումներ: 148 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar