Ապրիլի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Ակվարիումը մաթեմատիկոսի աչքերով» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Զեյնալյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Դավիթ Ֆարամազյանը, Տիգրան Ղուշունցը, Կատրին Արզումանյանը, Հայկ Ջհանգիրյանը, 7-րդ «Գ» դասարանի աշակերտներ Մայիս Դաջունցը, Ալբերտ Ջավադյանը, Գագիկ Պողոսյանն ու Էլինա Բաղդասարյանը։ «Ակվարիումը մաթեմատիկոսի աչքերով» թեմայով նախագծային աշխատանքի կատարման կարևորագույն նպատակներից են՝
Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքի թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան, որում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում, և կատարվել է աշխատանքի բաժանում։ Նախագծի իրականացման հիմնական խնդիրներն են՝
Հիմնավորել մաթեմատիկական որոշումների ազդեցությունը ակվարիումի արդյունավետության և գործնական կիրառման վրա՝ նպաստելով որակյալ արտադրանքի ստացումը: Դաջունց Մայիսը հաշվարկել է, թե որքան ապակի անհրաժեշտ կլինի արդեն իսկ որոշված չափերի դեպքում ակվարիումի պատերի և հատակի համար, հաշվարկել է ծախսերը: Ղուշունց Տիգրանը նախագծել է մաթեմատիկական մոդելը՝ թղթի վրա կատարելով համապատասխան գծապատկեր: Ջավադյան Ալբերտը որոշել է, թե ինչ ջերմաստիճան պետք է ապահովել, որպեսզի նրանում ապրող ձկները չհիվանդանան, որոշել է, թե որտեղ պետք է տեղադրել այն, որպեսզի լուսավորությունը հավասարապես տարածվի ակվարիումի մեջ: Արզումանյան Կատրինը որոշել է ակվարիումի ներքին դեկորի էսթետիկան: Ֆարամազյան Դավիթը հաշվարկել է, թե ակվարիումի՝ տրված ծավալի դեպքում որքան ջուր պետք է այնտեղ լցնել: Ջհանգիրյան Հայկը ձեռք է բերել անհրաժեշտ նյութերը՝ ակվարիումի պատրաստման համար: Պողոսյան Գագիկը համացանցից տեղեկություններ է հավաքել ձկնատեսակների, նրանց կերակրման, խնամքի մասին: Բաղդասարյան Էլինան ձևավորել է խմբի կողմից նախագծված և պատրաստված ակվարիումը:
Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը։ Աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը մաթեմատիկական մոդելների նկատմամբ: Ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից միչև ավարտի օրը յուրաքանչյուր աշակերտ պարբերաբար կատարել է գրառումներ՝ ինքնագնահատման և անդրադարձի ժամանակ տվյալները օգտագործելու նպատակով: Ալլա Զեյնալյանը հետևել և վերահսկել է կատարվող աշխատանքները նախագծի իրականացման ամբողջ ընթացքում՝ ցուցաբերելով ընթացիկ աջակցություն, տվել է ցուցումներ, մասնակցել է իրականացվող աշխատանքներին, ստուգել և խմբագրել է աշակերտների կողմից տեքստային խմբագրիչով հավաքված նյութը, մասնակցել է սահիկաշարի պատրաստմանը, որն աշակերտները պատրաստել էին պաշտպանության ժամանակ իրենց կողմից կատարված աշխատանքը ցուցադրելու համար: Պաշտպանության ընթացքում աշակերտները խոսել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունների մասին, ղեկավարի կողմից տրամադրված աջակցության մասին, հիմնավորել են աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝ օգտակար, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչը ճշտել, ինչ են կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչն իրենք կկիրառեն հետագայում: Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ աշակերտները նշեցին, որ նախագծի իրականացման ընթացքում շարունակ բախվում էին մաթեմատիկական խնդիրների՝ սկսած նախագծումից մինչև նյութերի հաշվարկ: Նշեցին մի քանի կոնկրետ օրինակ, թե ինչպես է մաթեմատիկան կիրառվում այս գործում․
Մասնավորապես, եթե մեկ քառակուսի մետր ապակու արժեքը հայտնի է, ապա հաշվարկում են ընդհանուր մակերեսը քառակուսի մետրերով և բազմապատկում արժեքով։ Ջուրը ունի ճնշում, և պետք է հաշվի առնել, թե ինչքան հաստություն պետք է ունենա ապակին, որպեսզի չկոտրվի ջրի ճնշումից։ Այդ հաշվարկները հաճախ արվում են ֆիզիկա-մաթեմատիկական բանաձևերով՝ կախված ջրի բարձրությունից: Ակվարիումի պատրաստման ժամանակ կարևոր է անկյունները ճիշտ չափել (90°), ապակիները ճշգրտորեն կտրել, որպեսզի համապատասխանեն միմյանց։ Այստեղ մաթեմատիկայի և հատկապես երկրաչափության դերը մեծ է։
Յուրաքանչյուր աշակերտ, բացի իրեն վերաբերող թեմայից, կատարել է նաև մյուս սովորողների ընտրած բաժնի ուսումնասիրություն, ցուցաբերել համառ հետաքրքրասիրություն, ոգևորությամբ իրականացրել իրեն հանձնարարված աշխատանքը՝ կապված թեմայի արդիականության հետ: Կատարված թիմային աշխատանքի արդյունքում սովորողները կարողացան ներկայանալ և ներկայացնել իրենց ու իրենց կողմից կատարված աշխատանքը: Համառոտ նկարագրեցին կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը, ինչպես է ազդում մաթեմատիկական գիտելիքների խորացումը մասնագիտական կողմնորոշման վրա: Նախագծի իրականացման արդյունքում սովորողները ձեռք բերեցին այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝
Աշակերտների կողմից պատրաստվել և ցուցադրվել է ակվարիում մի քանի ձկներով: Ակվարիումի պատրաստման գործընթացը դպրոցում կամ կրթական միջավայրում կարևոր խթան էր՝ զարգացնել աշակերտների մոտ մի շարք կարևոր հմտություններ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ հաղորդակցական ու մտավոր։ Ահա հիմնական հմտությունները, որոնք ձևավորվում են այդ գործընթացում.
2. Տեխնիկական և կիրառական հմտություններ
3. Կոմունիկացիոն և համագործակցության հմտություններ
4. Պատասխանատվություն և խնամք
5. Ստեղծագործական մտածողություն
Մասնավորապես, նրանք ձեռք են բերել մի շարք հմտություններ.
| |
| |
Դիտումներ: 175 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |