Մայիսի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն: «Наша планета Земля» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։ Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Ալեն Աթաբեկյանը, Գոռ Առաքելյանը, Մխիթար Բակունցը, Անուշ Հովհաննիսյանը, Մարի Հովսեփյանը, Հայկ Ղազարյանը, Նարեկ Ջավահիրյանն ու Վլադիմիր Քաթանյանը։ Նախագծային աշխատանքի հիմնահարցը (հիմնախնդիրը)`
Նախագծային աշխատանքի նպատակը՝
Նախագծային աշխատանքի խնդիրները՝
Լրացուցիչ
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքներից էր՝
Աշխատանքային խմբեր՝
Առաջադրանքներն ըստ աշակերտների` Ղազարյան Հայկը, Առաքելյան Գոռը, Քաթանյան Վլադիմիրը, Բակունց Մխիթարը ուսուցչի հետ քննարկել և պարզաբանել են հավաքագրված նյութերի համապատասխանությունը: Հովհաննիսյան Անուշը, Ղազարյան Հայկը, Ջավահիրյան Նարեկը, Առաքելյան Գոռը հավաքագրված նյութերով և նկարներով պատրաստել են տեսասահիկ։ Հովսեփյան Մարին, Քաթանյան Վլադիմիրը, Հովհաննիսյան Անուշը, Բակունց Մխիթարը, Աթաբեկյան Ալենը պատրաստելու են Արեգակնային համակարգի մանրատիպարը: Նախագծային աշխատանքի ղեկավարներ Մարիամ Հայրապետյանի և Օլյա Ղուլյանի կողմից կատարվել է աշխատանքների ստուգում: Ժամանակացույց (ամբողջ նախագծին հատկացված, առանձին խմբերի հետ միջանկյալ հանդիպումների, ավարտուն նախագծի ներկայացման ժամկետ)`
Նախագծային աշխատանքի փուլերը՝
Ամփոփիչ փուլ
Երկիր մոլորակի ստեղծման պատմության ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշակերտների մոտ: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված իր բաժինը: Աշակերտները մեծ ոգևորությամբ են իրականացրել նախագծային աշխատանքը՝ ներշնչվելով թեմայի խորությամբ ու առեղծվածայնությամբ: Նրանք ցուցաբերել են արդյունավետ ինքնուրույնություն, ստեղծագործական երևակայություն և մտածողություն: Ցուցաբերել են պատասխանատվություն թիմային աշխատանքում: Կարողացել են արդյունավետ կառավարել և՛ իրենց, և՛ թիմակիցների ժամանակը: Թեման ակտիվ քննարկումների ու մտահղացումների առիթ է տվել, քանի որ դեռևս չկա վերջնական հստակ պատասխան աշխարհի ստեղծման վերաբերյալ: Նախագծային աշխատանքն ավարտվել է գրավոր թեստային աշխատանքով: Արդյունքներն ամփոփվել են, կատարվել է միավորային գնահատում:
«Наша планета Земля» նախագծային աշխատանքում ընդգրկված աշակերտներից Առաքելյան Գոռը, Ղազարյան Հայկը և Ջավահիրյան Նարեկը ակտիվ մասնակցություն են ունեցել նախագծային աշխատանքի իրականացման գործում: Նրանք կատարել են հետազոտություն համացանցում, ուսումնասիրել են Երկիր մոլորակի առաջացման մասին նյութերն ու վարկածները: Առաքելյան Գոռը նախագծային աշխատանքի ընթացքում սովորել է գնահատել և ճիշտ ընտրել հուսալի տեղեկատվության աղբյուրներ: Նա զարգացրել է աշխատանքի կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ: Ղազարյան Հայկը նախագծային աշխատանքի ընթացքում ցոցաբերել է ինքնուրույնություն և նախաձեռնողականություն: Նա կարողացել է ճշգրիտ և գրագետ ներկայացնել իր աշխատանքը: Քաթանյան Վլադիմիրը հետաքրքրությամբ ուսումնասիրել է աշխարհի արարման պատմությունը ըստ Աստվածաշնչի՝ այնտեղից հավաքելով և ներկայացնելով հիմնական տեղեկությունները Աստծու արարչագործության վերաբերյալ: Նրա մոտ ձևավորվել է պատասխանատվության զգացում, աշխատանքային կարգապահություն, ընկերներին լսելու և գնահատելու կարողություն: Հովհաննիսյան Անուշը և Հովսեփյան Մարին ուսումնասիրել և հավաքագրել են աշխարհի ստեղծման վերաբերյալ տարբեր ժողովուրդների առասպելները, որոնք օգնել են նախագծային աշխատանքի իրականացմանը: Հովհաննիսյան Անուշը նախագծային աշխատանքի ողջ ընթացքում աչքի է ընկել պարտաճանաչությամբ և պատասխանատվության զգացումով: Նա ցուցաբերել է աշխատասիրություն՝ տրված հանձնարարությունները ժամանակին կատարելով: Հովսեփյան Մարին նախագծային աշխատանքի ողջ ընթացքում զարգացրել է գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ: Բակունց Մխիթարը ցուցաբերել է վերլուծական մտածողություն, հետաքրքասիրություն, աշխատանքային հմտություն: Աթաբեկյան Ալենը մեծ հետաքրքրությամբ տեղեկություններ է հավաքել Արեգակնային համակարգի մոլորակների մասին: Նախագծային աշխատանքի ընթացքում նրա մոտ ձևավորվել է վստահություն սեփական ուժերի հանդեպ և աշխատանքային կարգապահություն: Հովհաննիսյան Անուշը, Բակունց Մխիթարը և Քաթանյան Վլադիմիրը պատրաստել են Արեգակնային համակարգի մանրատիպարը: Նրանց մոտ ձևավորվել են թիմում աշխատելու և համագործակցելու կարողություններ: Ղազարյան Հայկը, Առաքելյան Գոռը և Ջավահիրյան Նարեկը «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանի ղեկավարությամբ պատրաստել են թեմատիկ սահիկը։ Պրոյեկտորի միջոցով մեծ էկրանի վրա ցուցադրվել է տվյալ թեմայի վերաբերյալ պատրաստված ամբողջ նյութը։ Ջավահիրյան Նարեկը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է ինքնուրույն վերլուծել նյութերը, ծրագրել աշխատանքը: Նա ձեռք է բերել համակարգչից գրագետ օգտվելու հմտություններ: Պաշտպանության ընթացքում աշակերտներն անկեղծ պատասխանել են տրված հարցադրումներին` ինչպես են աշխատել և ինչ են սովորել: Նախագծային աշխատանքի արդյունքով պատրաստվել է Երկիր մոլորակի ծագման մասին տեսասահիկ և Արեգակնային համակարգի մանրատիպար: | |
| |
Դիտումներ: 121 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |