«Ֆրանսիայի տեսարժան վայրերը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ֆրանսիայի տեսարժան վայրերը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արման Արզումանյանը, Ինեսա Բաղդագյուլյանը, Գոռ Մկրտչյանը, Մանուշակ Ղասումյանն ու Եվա Հովսեփյանը:

    

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Ակադեմիական

  • Հետազոտել Ֆրանսիայի տեսարժան վայրերի պատմությունը:

Արժեհամակարգ

  • Ներկայացնել տեղեկություններ`Ֆրանսիայի տեսարժան վայրերի մասին:

Հմտություն

  • Ծանոթանալ տեսարժան վայրերի պատմությանն ու ստեղծման սկզբնաղբյուրներին։

Կարողություն

  • Սովորողների մասնակցությամբ նկարահանել հոլովակ՝ ձեռք բերված գիտելիքների իրազեկվածության և պահպանման վերաբերյալ։
  • Ձևավորել հետաքրքրություն ֆրանսիական մշակույթի նկատմամբ:

Նախագծային աշխատանքի խնդիրներից էր՝

  • զարգացնել երեխայի մոտ ճանաչողական կարողությունները
  • զարգացնել ստեղծագործական-երևակայական մտածողության հմտություններ
  • զարգացնել քննադատական ստեղծագործական մտածողության հմտություն
  • ապահովել ուսումնաօժանդակ նյութերով
  • զարգացենլ երեխայի մոտ ինքնադրսևորվելու կարողություն

Գոյություն ունեն նախագծային աշխատանք իրականացնելու հետևյալ փուլերը`

  1. Նախապատրաստական,
  2. Պլանավորման, 
  3. Հետազոտման, 
  4. Արդյունքների քննարկման,
  5. Գնահատման:                

Նախապատրաստական փուլում հստակեցվել է աշխատանքի բովանդակությունը, ներկայացված թեմաներից ընտրվել է նախընտրելի թեման, որոշվել է նպատակը, հիմնախնդրի ներկայացման ձևը: Կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Ֆրանսիայի տեսարժան վայրերը», որն իրականացվել է 7-րդ «Ա» դասարանի աշակերտների կողմից:

Պլանավորման փուլում աշակերտների հետ քննարկվել է նախագծի թեման, տրվել են անհրաժեշտ  լրացուցիչ տեղեկություններ, ապա դրվել են նպատակներ և խնդիրներ: Կատարվել է պլանի մշակում,  աշխատող խմբի ձևավորում, ինչպես նաև` նախագծի ղեկավարի ընտրություն:

Նախագծային աշխատանքն իրակացնելու համար կարևոր տեղ է զբաղեցնում ռեսուրսային ապահովվածությունը`համակարգչային սարքավորումներ, նկարներ, տեսանյութեր:

«Ֆրանսիայի տեսարժան վայրերը» թեմային համապատասխան իմ կողմից աշակերտներին է տրամադրվել Ֆրանսիայում նկարահանված տեսանյութեր և նկարներ:

Աշակերտների պարտավորությունների բաշխումը կատարվել է իրենց կողմից, հստակ սահմանվել է յուրաքանչյուր մասնակցի խնդիրն ու կատարելու ժամկետը:

Հետազոտման փուլում աշակերտները գտել և հավաքագրել են տեղեկություններ` օգտագործելով գրականության աղբյուրները, զանգվածային լրատվամիջոցները, համացանցը:

Արդյունքների քննարկման փուլում կատարվել է արդյունքների, գործընթացի քննարկում և գնահատում: Քննարկման ընթացքում գնահատվել են սովորողների ջանքերը, նրանց ստեղծագործական ունակությունները, տեղեկատվական աղբյուրների օգտագործման որակը, հաշվետվության որակը:

Գնահատման փուլում կատարվել է յուրաքանչյուր աշակերտի գիտելիքների և կարողությունների համալիր գնահատում:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել Ֆրանսիայի, նրա մշակույթի և տեսարժան վայրերի մասին: Սովորողները տեղեկություններ են հավաքել ֆրանսիական մշակույթի, խորհրդանիշերի մասին, որոնք օգտագործել են իրենց պատրաստած տեսահոլովակի մեջ:

Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտները սովորել են ինքնուրույն կազմակերպել և պլանավորել իրենց աշխատանքը, աշխատել խմբով, լսել միմյանց և կատարել քննարկումներ:

Լուսինե Բաղդասարյանը կազմակերպել և օգնել է աշակերտներին որոնելու անհրաժեշտ տեղեկույթի աղբյուրը, համակարգել է և խրախուսել, լսել սովորողների կարծիքները: Նախագծային աշխատանքի գործունեության ընթացքում ուշադրություն է դարձվել, թե ինչ ճանապարհով է ստացվել ցանկալի արդյունքը:

  

Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։

Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը Ֆրանսիայի պատմության, ավանդույթների, տեսարժան վայրերի պատմության նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել, բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: 

Սովորողները նախագծային աշխատանքն իրականացնելու համար համացանցից գտել են հետաքրքիր տեղեկություններ ֆրանսիական մշակույթի, տեսարժան վայրերի մասին, որոնց արդյունքում էլ պատրաստվել է փոքրիկ տեսանյութ: 

Նախագծի իրականացման ամբողջ ընթացքում համատեղ աշխատանք է իրականացրել նաև «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, որի հետ սովորողներն ունեցել են 1 հանդիպում և այդ հանդիպման արդյունքում ստեղծվել է տեսահոլովակ, որում հավաքագրված է նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտների կողմից հավաքագրված տեղեկատվությունը: Տեսահոլովակը վերնագրված է «Ֆրանսիայի տեսարժան վայրերը»:

  

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝

  • սեփական կարծիքը ազատ արտահայտելու, հիմնավորելու կարողություն և հմտություն
  • ընկերների հետ շփվելու, աշխատելու կարողություն
  • նոր գիտելիներ, կարողություններ ձեռք բերելու ցանկություն:

Նախագծային աշխատանքի իրականացման արդյունքում`

  • Գոռ Մկրտչյանը ձեռք բերեց գիտելիքներ Էյֆելյան աշտարակի մասին, կարողացավ ինքնուրույն օգտվել տարբեր տեղեկատվական աղբյուրներից, կարողացավ ինքնադրսևորվել և ունենալ թիմում աշխատելու հմտություններ: Հետազոտության ընթացքում բացահայտվեց Գոռ Մկրտչյանի գործնական հմտություններն ու մտքի ճկունությունը:
  • Արման Արզումանյանը հետազոտության ընթացքում կարողացավ օգտագործել իր տեխնոլոգիական հմտություններն ու հավաքել, մշակել և համակարգել Հաղթական կամարի մասին տեղեկություններ: Նա ձեռք բերեց հետաքրքիր ծանոթություններ Ֆրանսիայի մշակույթի մասին: Հետազոտական աշխատանքն օգնեց նրան համագործակցել և հաղորդակցվել խմբի անդամների հետ:
  • Մանուշակ Ղասումյանի հետազոտման թեման Լուվրի թանգարանն էր: Նա`ձեռք բերելով գործնական հմտություններ, կարողացավ ինքնուրույն հավաքագրել տեղեկություններ Լուվրի մասին և ունենալ հետաքրքիր փաստեր: Նախագծային աշխատանքն օգնեց Մանուշակին ձևակերպել և ազատ արտահայտել սեփական տեսակետը:
  • Եվա Հովսեփյանը հավաքագրեց Ռոդենի թանգարանի մասին հետաքրքիր տեղեկություններ: Նա իր քննադատական մտածողության շնորհիվ, թիմային հետազոտության ընթացքում, կարողացավ վեր հանել թերություններ և անել կառուցողական դիտողություններ: Հետազոտական աշխատանքի ընթացքում բացահայտվեց աշակերտի համառությունն ու ինքնավստահությունը:
  • Ինեսա Բաղդագյուլյանի հետազոտման թեման Օրսեի թանգարանն էր, և այդ հետազոտման ընթացքում նա ձեռք բերեց բազում գիտելիքներ Օրսե թանգարան-կայարանի մասին: Հետազոտական աշխատանքը նրա մոտ ձևավորեց սեփական ժամանակը տնօրինելու կարողություն, ինչպես նաև համարժեք գնահատել իր և դասընկերների աշխատանքը` շեշտը դնելով դրականի վրա: 

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված, ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, տեսանյութն է, որը ներկայացված է ստորև:

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև աշակերտների կողմից պատրաստված սահիկաշարը, որը կիրառվել է նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ, և որի պատրաստման ընթացքում աշակերտներն օգտագործել են նախագծային աշխատանքի ղեկավար Լուսինե Բաղդասարյանի կողմից Ֆրանսիայում արված լուսանկարներից:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.12.2023)
Դիտումներ: 632 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar