Դպրոցի 1-3-րդ դասարանի թիմը դպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլում զբաղեցրեց 1-ին տեղը. հանրապետական փուլը՝ Գյումրիում

Ապրիլի 22-ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին համայնքային փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ 10 թիմ։ Մասնակից բոլոր թիմերն ունեին բարձր պատրաստվածություն։  

Թեժ մրցապայքարում 44 միավորով 1-ին տեղ զբաղեցրին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված հավաստագրի ու գավաթի արժանացան մեր դպրոցի սաները:

Մրցանակային տեղեր են զբաղեցրել.

  • 2-րդ տեղ՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոց
  • 3-րդ տեղ՝ Ագարակի միջնակարգ դպրոց:

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-3-րդ դասարանի աշակերտների թիմը՝ որպես հաղթող, իրավունք ստացավ մասնակցելու մայիսին Գյումրի քաղաքում կայանալիք սպորտլանդիայի եզրափակիչ փուլին։

Մեր թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.04.2024)
Դիտումներ: 126 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar