«Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների գնահատումը մեր տարածաշրջանում» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն

Դեկտեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների գնահատումը մեր տարածաշրջանում» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը։

Նախագծային աշխատանքն իրականացրին 8-րդ «Ա» և 8-րդ «Գ» դասարանների աշակերտներ Արկադյա Ճաղարյանը, Արփինե Մկրտչյանը, Կարեն Մանանյանը Նարեկ Մուսախանյանը, Ինեսա Բաղդագյուլյանը, Մանե Ավագյանը, Էլինա Հարությունյանը, Ավետ Մալինցյանն ու Գալուստ Ալավերդյանը։

Նախագծային աշխատանքի հիմնախնդիրն էր՝

  • զարգացնել սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ հետաքրքրությունը

Նպատակներն էին՝

  • ամրապնդել ստացած գիտելիքները,
  • ուսումնասիրել սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները
  • առաջացնել հետաքրքրություն հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ,
  • ուսումնասիրել մեր տարածաշրջանում տիրող սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները,

Խնդիրներն էին՝

  • Ուսումնասիրել ալկոհոլի և ծխախոտի բացասական ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա:
  • Ստանալ տեղեկատվություն ռիսկի գործոնները բացառելու հնարավոր ուղիների վերաբերյալ:
  • Հավաքագրել համապատասխան գիտելիքներ:
  • Վերհանել գիտական աղբյուրներում առկա տեղեկույթը:

Վերջնարդյունքն էր՝

  • Հիմնավորել 8-րդ դասարանի կենսաբանական գիտելիքների անհրաժեշտությունը:
  • Հստակ պատկերացնել սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը։
  • Խրախուսել առողջ ապրելակերպը։

Նախագծի ղեկավարի՝ Մարինե Բաբայանի կողմից կատարվել է նախագծի նախնական պլանավորում, աշակերտների ուղորդում, համացանցային հղումներ, գրականություն և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Ինչպես նաև կազմակերպվել է այց Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն: Նախագծային աշխատանքի իրականացման ընթացքում նախագծի ղեկավարի կողմից կատարվել է ձևավորող գնահատում, մասնագիտական խորհրդատվություն և համապատասխան հմտություն:

  

Նախագիծը բաղկացած էր հետևյալ փուլերից.

1․ Կազմակերպչական փուլ

  • Ներկայացվել է նախագծի թեման, պարզաբանվել է իրականացման նպատակները, բնորոշվել է տեղեկատվական հիմքերը, բացատրվել է իրականացման փուլերն ու ժամկետները։

2. Ախտորոշիչ փուլ

  • Պլանավորվել է պրոցեսը
  • Տրամադրվել է խորհրդատվություն
  • Կատարվել է պլանների ճշտում
  • Քննարկվել են գաղափարները
  • Առաջարկվել են նոր գաղափարներ։

3. Առաջարկություն

  • Կազմակերպվել է նախագծի գործունեությունը, ձևավորվել է խումբ, բաշխվել է աշակերտների դերերը խմբում, պլանավորվել է նախագծի գործունեությունը և ներկայացման ձևերը

4. Իրականացման փուլ

  • Աշակերտներն ինքնուրույն են իրականացրել տեղեկատվության որոնման գործընթացը: Ուսուցիչները հանդես են եկել որպես ուղորդող և խորհրդատու։

5. Պատրաստման (նախապատրաստման) փուլ

  • «Կենսաբանություն» և «ԹԳՀԳ» առարկաների ուսուցիչների կողմից կատարվել են դիտումներ, տրվել են խորհուրդներ, նախապատրաստել են նածագծի պաշտպանությանը։

6. Գնահատում, անդրադարձ

  • Մշակվել է գնահատման չափանիշները
  • Քննարկվել է ներկայացված նյութը
  • Հարցերի միջոցով ամփոփվել է թեման։

  

«Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների գնահատումը մեր տարածաշրջանում» թեմայով նախագծային աշխատանքի իրականացման համար աշակերտները պատրաստել են տեսանյութ (տե՛ս ներքևում)՝ ֆրանսիացի սրտաբանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ, ինչպես նաև բուկլետ (Բուկլետ 1, Բուկլետ 2), որտեղ ընդրկված է սիրտանոթային հիվանդությունների, Սյունիքի մարզում ստենտավորվածների վիճակագրության մասին տեղեկատվություն, ինչպես նաև հետաքրքրիր փաստեր սրտի մասին: 

Նախագծային աշխատանքի իրականացման ողջ ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրն ունեին առանձին աշխատանքներ.

  • Արկադյա Ճաղարյանը հավաքագրել է տեղեկույթ են Հայաստանում սիրտանոթային հիվանդությունների մասին:
  • Նարեկ Մուսախանյանը և Ինեսա Բաղդագյուլյանը տեղեկատվություն են հավաքագրել Սյունիքի մարզում տիրող սիրտանոթային հիվանդությունների վերաբերյալ:
  • Կարեն Մանանյանը տեղեկատվություն է հավաքագրել Հայաստանում տիրող սիրտանոթային հիվանդությունների ընդհանուր պատկերի մասին:
  • Ավագյան Մանեն ներկայացրել է ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա:
  • Գալուստ Ալավերդյանն ու Էլինա Հարությունյանը ուսումնասիրել են կապը սիրտանոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի միջև:
  • Արփինե Մկրտչյանը մասնակցել է բուկլետի պատրաստման աշխատանքներին:
  • Ավետ Մալինցյանը մասնակցել է տեսանյութի պատրաստմանը:

Նախագծային աշխատանքը միջառարկայական էր։ Այն իրականացվել է «ԹԳՀԳ» առարկայի հետ, որի ուսուցչուհի Օլյա Ղուլյանն աշակերտների հետ ունեցել է նախատեսված 3-ից ավել հանդիպում: Հանդիպումների ընթացքում Ղուլյանը հանդես է եկել որպես խորհրդատու և՛ տեսանյութի և՛ բուկլետի պատրաստման աշխատանքներում:

Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է զարգացել քննադատական մտածողությունը: Նրանք սովորեցին գիտական հարցերին քննադատական մոտեցում ցուցաբերել՝ քննարկելով, թե ինչն է ճիշտ, ինշը ոչ, ինչպես նաև այն, թե ինչպես նոր հետազոտությունները կարող են փոփոխել արդեն գոյություն ունեցող գիտելիքները:

  

Արկադյա Ճաղարյանը նախագծային աշխատանքի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել խմբային աշխատանքներում, սովորել է խմբային աշխատել, ընկերների հետ միասին մտածել, քննարկել և լուծումներ գտնել:

Կարեն Մանանյանը նախագծային աշխատանքի ընթացքում ձեռք է բերել գիտական ուսումնասիրություններ իրականացնելուն առնչվող հմտություններ:

Արփինե Մկրտչյանը նախագծային աշխատանքի ընթացքում զարգացրել է գրավոր և բանավոր հաղորդակցման հմտությունները:

Մանե Ավագյանը նախագծային աշխատանքի շրջանականերում զարգացրել է աշխատանքի կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ:

Էլինա Հարությունյանը նախագծային աշխատանքի ողջ ընթացքում ցուցաբերել է ինքնուրույնություն և նախաձեռնողականություն:

Ինեսա Բաղդագյուլյանը նախագծային աշխատանքի ընթացքում սովորել է գնահատել և ճիշտ ընտրել հուսալի տեղեկատվության աղբյուրներ՝ գիտական հոդվածներ, բժշկական հետազոտություններ, հուսալի կայքեր:

Նարեկ Մուսախանյանը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է ճշգրիտ և գրագետ ներկայացնել իր աշխատանքը, զարգացրել է իր հաղորդակցման հմտությունները՝ իր գաղափարներն ու եզրակացությունները ներկայացնելով հնարավորինս հստակ, համոզիչ և հետաքրքիր:

Գալուստ Ալավերդյանը նախագծային աշխատանքի ընթացքում սովորել է ընդունել կառուցողական քննադատությունը, այն օգտագործելով իր աշխատանքը բարելավելու համար:

Ավետ Մալինցյանը նախագծային աշխատանքի ընթացքում կարողացել է ներառել էլեկտրոնային տվյալների հավաքագրում, վիճակագրական ծրագրեր կամ գրաֆիկների պատրաստում, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում թվային գործիքների օգտագործման հարցում:

  

Ամփոփելով նախագծաձին աշխատանքը, հետազոտության և վերլուծության արդյունքների հիման վրա կարելի է անել հետևյալ եզրակացությունները. սիրտանոթային համակարգի հիվանդությունները աշխարհի ամենաարածված և մահացու հիվանդություններից մեկն են, որոնք ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։ Վերլուծելով այս հիվանդության պատճառները, հայտնաբերվել են մի շարք գործոններ, որոնք նպաստում են դրանց զարգացմանը, այդ թվում՝ սթրեսը, անառողջ սնունդը, ֆիզիկական պասիվությունը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, գենետիկական նախատրամադրվածությունը, ինշպես նաև բարձր ճնշումը: Սիրտանոթային համակարգի հիվանդությունները կարելի է կանխարգելել ժամանակին հայտնաբերված ռիսկի գործոնների առկայությամբ:

Այսպիսով, սիրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և վաղ փուլերում բուժումը կարևորագույն միջոցառումներն են սիրտանոթային հիվանդությունների տարածման և դրանց հետ կապված մահվան դեպքերի նվազեցման համար: Տնտեսապես և սոցիալապես առողջ հասարակություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր ոք հետևի առողջ կենսաձևի և դիմի բժշկական խորհրդատվության՝ կասկածելի ախտանիշների դեպքում:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.12.2024)
Դիտումներ: 322 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar