Հեղինե Ռոբերտի Արզումանյան

Հեղինե Ռոբերտի Արզումանյանը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 6-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1998 թվականին ընդունվել է Ակների միջնակարգ դպրոց, կրթությունը շարունակել Վերիշենի միջնակարգ դպրոցում և ավարտել Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 միջնակարգ դպրոցը՝ 2008 թվականին:

2008-2012թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ հոգեբանություն» բաժնում: Գերազանց ավարտելով համալսարանը՝ ստացել է հատուկ հոգեբան-մանկավարժի որակավորում:

2012-2014 թթ.-ին սովորել է Գորիսի պետական համալսարանի «Կենսաբանություն» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան և Կենսաբանության ուսուցչի որակավորում:

2017-2019 թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սուրդոմանկավարժություն» բաժնում, ստացել մագիստրոսի աստիճան Սուրդոմանկավարժի որակավորմամբ:

Աշխատանքային փորձը

  • 2013թ.-ից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում՝ որպես հատուկ մանկավարժ:
  • 2018թ.-ից առ այսօր աշխատում է Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնում՝ որպես սուրդոմանկավարժ:
  • 2020թ.-ի դեկտեմբերի 1-ից աշխատում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» կենտրոնի Գորիսի մասնաճյուղում՝ որպես հոգեբան: 

 

Սեմինարների, դասընթացների  և  համաժողովների  մասնակցություն

2014թ. հունիս 9-13

«Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթության ոլորտում»

2016թ.

«Ընտանեկան բռնության իրազեկմանն ու կանխարգելմանը ուղղված դասընթացներին մասնակցելու համար» վկայական

06.10.2016թ.

«ԱրՊՀ ՈւԳԸ Արցախի հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված գիտական կոնֆերանսին մասնակցելու համար» հավաստագիր

2017թ. հունիս 21-22

«ԳՊՀ հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված ներֆակուլտետային ուսանողական գիտական առաջին նստաշրջան», հավաստագիր

2017թ.

«ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողով», հավաստագիր

2017թ. հոկտեմբեր 10-15

«Ներառական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստման երկօրյա մոդուլային ուսուցման դասընթաց, հավաստագիր

2017թ. դեկտեմբեր 7-8

«Участника  I международный студенческий олимпиады по инклюзивному и специальному образованию», сертификат

2018թ.

«Համահամալսարանական մանկավարժական օլիմպիադա», 2-րդ տեղ

2018թ. փետրվար 10

«Նևրոզի դրսևորումները երեխաների մոտ և դրանց հոգեբանական հաղթահարման ուղիները», հավաստագիր

2018թ. հոկտեմբեր 9-11

The 1st international young researchers conference on deafblindness: generating new knowledge and improving practice, Certificate

2021թ. փետրվար 2-մայիս11

Certificate of Complation

Has completed General English Intermediate Level (4)

2021թ. ապրիլ

«Նախադպրոցական տարիքում հանդիպող հոգեբանական խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները» դասընթաց, վկայական

2021թ. հունիս 04

Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության 8-ժամյա դասընթաց, վկայական