Գայանե Յուրիկի Ավագյան
Գայանե Յուրիկի Ավագյանը ծնվել է 1963թ. մարտի 2-ին Գորիս քաղաքում: 1970թ. ընդունվել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1980թ. ավարտել:
1981-85թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցում» բաժնում: Գերազանցութամբ ավարտելով ստացել է տարրական ուսուցման մանկավարժի որակավորում:
Աշխատանքային փորձը
1985թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ: Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների: Արժանացել է ԱԺ նախագահի շնորհակալագրի:
Դասավանդող առարկաները
Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Կերպարվեստ
Տեխնոլոգիա
Երաժշտություն