Անուշ Յուրիկի Սարգիսջանյան
Անուշ Յուրիկի Սարգիսջանյանը ծնվել է 1975 թվականի փետրվարի 2-ին Գորիս քաղաքում: 1981-1991թթ. սովորել և ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ.սովորել և ավարտել է Գորիսի «Տաթև» համալսարանը: Ավարտելով ստացել է հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
2004-2009թթ. սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Բանասիրության » ֆակուլտետը: Ավարտելով ստացել է հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
Աշխատանքային փորձը
1995թ.-ից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Վերապատրաստումներ
- 2001թ. մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից համատեղ կազմակերպած հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2009թ. մասնակցել ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից կազմակերպված մայրենիի 5-6 –րդ դասարանների ուսուցիչների համար կազմակերպված դասընթացին:
- 2012թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին՝ հայոց լեզու և գրականություն առարկայից:
- 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին:
- 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
- 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:
Դասավանդող առարկաները
- Մայրենի
- Հայոց լեզու
- Գրականություն