ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պետք է ներառել ուսուցչի հաշվետվության մեջ.
1. Դասարանի ընդհանուր բնութագիրը։
2. Ըստ չափորոշիչների, առարկայական ծրագրերի, թեմատիկ պլանների, օրացուցային-թեմատիկ պլանների կատարված աշխատանքների կատարողական։
3. Ըստ դասարանների իրականացված միջոցառումները (որպես ուսուցիչ)։
4. Ըստ դասարանների թեմատիկ գրավոր աշխատանքների, կիսամյակային գրավորների, տնօրենության կողմից գրավորների, մնացորդային գիտելիքների ստուգման գրավորների ընդհանուր պատկերը, որակը, առաջադիմությունը։
5. Ըստ դասարանների ձեր առարկայի ընդհանուր պատկերը, որակը, առաջադիմությունը։
6. Ըստ առարկաների փոխարինված օրերը (տոն օրերի հետ կապված իրականացված փոփոխությունները)։
7. Ըստ առարկաների դասավանդման և այլ աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները, բացթողումները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հաջորդ տարիների համար։
8. Ըստ առարկաների և ըստ դասարանների աշակերտների (դասարանի) որակը և առաջադիմությունը, գերազանց և հարվածային աշակերտների քանակը։
9. ԿԱՊԿՈՒ և կանխարգելիչով աշակերտների հետ իրականացված աշխատանքները։
10. Եթե առարկան քննական է (4-րդ դասարան, 9-րդ դասարան), տվյալ առարկայի քննության արդյունքների ամփոփ վերլուծությունը (այն ուսուցիչները, ովքեր ունեն քննություններ, հաշվետվության տվյալ մասը պետք է լրացնեն քննության ավարտից հետո, սակայն ամբողջ հաշվետվությունը պետք է պատրաստ լինի)։
11. Ըստ առարկաների ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում օլիմպիադաներին մասնակցելու մասին ինֆորմացիա և կամ այլ առարկայական միջոցառումներին, մրցույթներին մասնակցելու մասին ինֆորմացիա։
12. Ըստ առարկաների իրականացված մատենավարությունը, արձանագրված խնդիրները։
13. Նոր ուսումնական տարվա խնդիրները, աշակերտների կարողությունների մակարդակը։
14. 9-րդ դասարանի քննական առարկաների թեմատիկ գրավոր աշխատանքների, կիսամյակային գրավոր աշխատանքների, գործնական աշխատանքների որակը, առաջադիմությունը։
15. Հաշվետվության տպագիր տարբերակը տրվում է մեթոդմիավորման նախագահին, իսկ էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է sergeyavanesyan@mail.ru էլեկտրոնային փոստին։ Հաշվետվության տպագիր տարբերակը ստորագրվում է ուսուցչի կողմից։
16. Ըստ ցանկության ուսուցչի կողմից հաշվետվության մեջ կարող է ներառվել այլ ինֆորմացիա։
ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պետք է ներառել մեթոդմիավորման նախագահի հաշվետվության մեջ.
1. Մեթոդմիավորման նախագահն իր հաշվետվությունը կազմում է հիմք ընդունելով տվյալ ուսումնական տարվա համար ներկայացված աշխատանքային պլանը։
2. Մեթոդմիավորման նախագահն իր հաշվետվությունը կազմում է հիմք ընդունելով ուսուցիչների կողմից ներկայացված հաշվետվությունները։
3. Տնօրենության կողմից տրված գրավորների, մնացորդային գիտելիքների ստուգման գրավորների ընդհանուր պատկերը։
4. Տվյալ ուսումնական տարվա համար ներկայացված աշխատանքային պլանի աշխատանքի բովանդակության, ժամկետների, արդյունքների կատարողականի վերաբերյալ ամփոփ ինֆորմացիա։
5. Տվյալ ուսումնական տարվա ընթացքում առաջացած խնդիրները, դրանց լուծման համար նախատեսվող հետագա քայլերը:
6. Դասարանների որակը և առաջադիմությունը, գերազանց և հարվածային աշակերտների քանակը (այս կետի համար հիմքն ամփոփագրերի ամփոփ թերթն է (ուսումնական տարվա)):
7. Տվյալ ուսումնական տարվա ընթացքում իրականացված դասալսումների ընդհանուր պատկերը (միջին թվաբանականը և այլ տվյալներ)։
8. 9-րդ դասարանի քննական առարկաների թեմատիկ գրավոր աշխատանքների, կիսամյակային գրավոր աշխատանքների, գործնական աշխատանքների որակը, առաջադիմությունը։
9. Ըստ առարկաների փոխարինված օրերը (տոն օրերի հետ կապված իրականացված փոփոխությունները)։
10. Ըստ առարկաների դասավանդման և այլ աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները, բացթողումները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հաջորդ տարիների համար։
16. Եթե տվյալ մեթոդմիավորումում կան քննական առարկաներ (4-րդ դասարան, 9-րդ դասարան), ապա քննության արդյունքների ամփոփ վերլուծությունը (այն մեթոդմիավորումները, որոնք ունեն քննություններ, հաշվետվության տվյալ մասը պետք է լրացնեն քննության ավարտից հետո, սակայն ամբողջ հաշվետվությունը պետք է պատրաստ լինի)։
17. Ըստ առարկաների ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում օլիմպիադաներին մասնակցելու մասին ինֆորմացիա և կամ այլ առարկայական միջոցառումներին, մրցույթներին մասնակցելու մասին ինֆորմացիա։
18. Ըստ առարկաների իրականացված մատենավարությունը, արձանագրված խնդիրները։
19. Իրականացված նիստերի քանակը, արձանագրությունների որակը։
20. Նոր ուսումնական տարվա խնդիրները, նպատակները:
21. Հաշվետվության տպագիր տարբերակը տրվում է ուսումնական գծով փոխտնօրենին, իսկ էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է sergeyavanesyan@mail.ru էլեկտրոնային փոստին։ Հաշվետվության տպագիր տարբերակը ստորագրվում է դասվարի, դասղեկի կողմից։
24. Ըստ ցանկության մ/մ նախագահի կողմից հաշվետվության մեջ կարող է ներառվել այլ ինֆորմացիա։
ԴԱՍՂԵԿԻ, ԴԱՍՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ պետք է ներառել դասվարի, դասղեկի հաշվետվության մեջ.
1. Դասվարը, դասղեկն իր հաշվետվությունը կազմում է հիմք ընդունելով տվյալ ուսումնական տարվա համար ներկայացված աշխատանքային պլանը։
2. Հաշվետվություան մեջ ներառում է հաջորդ դասարան փոխադրվող աշակերտների վերջնական անվանական ցանկը։
3. Տվյալ ուսումնական տարվա համար ներկայացված աշխատանքային պլանի աշխատանքի բովանդակության, ժամկետների, արդյունքների վերաբերյալ ամփոփ ինֆորմացիա։
4. Տվյալ դասարանի միջին որակական գնահատականը (ՄՈԳ), առաջադիմությունը, որակը, բացակայությունների ընդհանուր թիվը, աշակերտների թիվը՝ ուսումնական տարվա սկզբում և վերջում, ԿԱՊԿՈՒ և կանխարգելիչով աշակերտների թիվը (այս կետի համար հիմք է հանդիսանում տվյալ ուսումնական տարվա ամփոփագիրը)։
5. Տվյալ ուսումնական տարվա ընթացքում առաջացած խնդիրները։
6. Նոր ուսումնական տարվա խնդիրները, աշակերտների կարողությունների մակարդակը, աշակերտների նախասիրությունների շրջանակը, դաստիարակչական աշխատանքի ուղղությունները (բարոյական, գեղագիտական, ռազմահայրենասիրական, հոգևոր, իրավական, աշխատանքային, գիտաճանաչողական)։
7. Լրացուցիչ տեղեկություններ աշակերտների արտաուսումնական, գործունեության, խմբակներում ներգրավվածության մասին։
8. Դասարանի մասնակցությունը համադպրոցական, համայնքային միջոցառումներին։
9. Իրականացված ծնողական ժողովների քանակը, քննարկված հարցերը (համառոտ):
10. Աշակերտների անձնական և էլեկտրոնային անձնական գործերի վիճակի մասին։
11. Դասարանում կազմակերպված ուսումնադաստիարակչական աշխատանքների մասին ամփոփ ինֆորմացիա։
12. Տվյալ դասարանում դասավանդող ուսուցիչների հետ իրականացված աշխատանքների մասին։
13. Հաշվետվության տպագիր տարբերակը տրվում է ուսումնական գծով փոխտնօրենին, իսկ էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է sergeyavanesyan@mail.ru էլեկտրոնային փոստին։ Հաշվետվության տպագիր տարբերակը ստորագրվում է դասվարի, դասղեկի կողմից։
14. Ըստ ցանկության դասվարի, դասղեկի կողմից հաշվետվության մեջ կարող է ներառվել այլ ինֆորմացիա։
ԽՄԲԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Խմբավարի հաշվետվության մեջ անհրաժեշտ է ներառել աշակերտների անվանացանկը, մասնակիցների ձեռք բերած կարողությունները, այն վերջնարդյունքները, որոնց ձևավորմանը նպաստել է խմբակը, ինչպես նաև առաջարկություններ ծրագրի բարելավման վերաբերյալ (կարող է չլինել, սակայն պարտադիր պետք է նշվի, որ ծրագիրն ապահովում է անհրաժեշտ կարողություններ, հմտություններ)։
Հաշվետվությունների ձևանմուշներ