Գարնան զարթոնքի, մայրական թովչանքի ու քնքշության օր էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Հայոց լեռնաշխարհի գալիքը մայրությամբ է հավերժանում։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրն արևոտ ու տոնական էր աշխատող կանանց և իրենց մասնագիտական պրակտիկան այստեղ անցկացնող ուսանողուհիների համար։ «Օրհներգ մայրության» խորագիրը կրող միջոցառման ընթացքում աշակերտները՝ արև ու գարուն հոգիներում, ներկայացրին գարնան զարթոնքը և մայրական հեքիաթը հյուսեցին այնպես, որ ներկաներից յուրաքանչյուրի ժպիտը դարձավ ծաղկունք բազմաբույր։ Միջոցառման մասնակից աշակերտները հրաշալի ասմունքի, պարի, երգի շնորհիվ օդը վայրկենապես լցվեց գարնանային տրամադրությամբ՝ ներկաներին համակելով անբացատրելի ջերմությամբ ու անսահման սիրով։ Միջոցառման անչափ հաճելի, սպասված, կամ, գուցե, չսպասված պահերից էր անակնկալ «սիրտ հերոսի» մուտքը դահլիճ։ Այդժամ օդում փնջվեցին մասնակիցների ժպիտները և դպրոցի կանայք իրենց հրաշալի երգ ու պարով, հուզիչ խոսք-արտասանություններով համեմեցին ցերեկույթը։ Միջոցառումը կազմակերպել է գրադարանավարուհի Արշալույս Երիցյանը։ Նմանատիպ անակնկալ միջոցառումները ոգևորում և ոգեշնչում են՝ հաղորդելով հրաշալի զգացումներ և նոր շունչ մեր աշխատանքային գործունեությանը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «EnSi Dan»-ին և Տեղի համայնքապետարանին՝ աջակցության համար։
| |
| |
Դիտումներ: 447 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |